Միտք 2 տարի առաջ - 12:15 23-01-2024

Երուսաղեմի պատրիարքը Հայոց Պատրիարքության տարածքը վաճառել է ընդամենը 2 մլն դոլարով ու գրպանել

Վահե Բալբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ հավաստի տեղեկության` Երուսաղեմի նուրհան (հողատու) պատրիարքը Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» տարածքը վաճառել է ընդամենը 2 մլն դոլարով, այսինքն գրպանել է 2 մլն դոլար։ Իսկ ընդհանուր վաճառված տարածքը ոչ թե 9000 քմ է, ինչպես նախկինում էր հայտնի, այլ 19000 քմ է։

Որպեսզի պարզ դառնա, թե ինչ անչափելի կորստի մասին է խոսքը, ասեմ, որ Կովերի պարտեզը գտնվում է հրեաների համար սուրբ Սիոն լեռան վրա և այդ լեռան վրա գեթ 1 քառակուսի մետր հող գնելը գրեթե անհնարին է։ Սիոն լեռան վրա 1 կամ 2 քմ հող, այն էլ սեփական գերեզմանի համար կարողանում են գնել հրեաների միջից ընտրյալները և վճարում են դրա համար 1-2 մլն դոլար։ Այսինքն, եթե որևէ մեկին հրաշքով հաջողվի հող գնել այնտեղ, ապա 1 քմ-ի համար կվճարի մոտ 1 մլն դոլար։

Այսինքն նուրհան (հողատու) պատրիարքը 19000 քմ տարածքը, որի շուկայական արժեքը կազմում է 19 ՄԻԼԻԱՐԴ!!! ԱՄՆ դոլար, ինչը, կրկնում եմ, գրեթե անհնար է գնել, վաճառել է ընդամենը 2 մլն դոլարով ու գրպանել այն։ Այսինքն վաճառել է անվաճառելին մոտ 10000 անգամ էժան՝ վաճառվել է 10000 անգամ էժան։
Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան է Կովերի պարտեզի շուկայական արժեքը, ապա ասեմ, որ Հայաստանի ՀՆԱ-ն մոտ 12 միլիարդ դոլար է, ինչը նշանակում է որ Կովերի պարտեզի արժեքը 1.5 անգամից ավել է, քան Հայաստանի ՀՆԱ-ն։ Չնայած կրկնում եմ, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հողերը սուրբ են ու անվաճառելի են ընդհանրապես։

Մեր պատմության այս հերթական ողբալի դրվագը հերթական անգամ ապացուցում է իմ մի թեզ, որ մեր դժբախտությունների պատճառը ոչ թե դավաճանների ու ծախու շների տեսակարար կշռի ավել լինելն է, քան այլ ժողովուրդների մոտ, այլ որ մեր դավաճանները շատ էժանով են վաճառվում, ինչը մեզ ծախելը դարձնում է շատերին հասանելի ու ավելի հեշտ։

Վերջին տարիներին անձամբ եմ տեսել, որ ոմանք կարող են ասենք մոտ 50-70000 դոլարով վաճառվել, վաճառել իրենց օրինակ 30-40 տարվա վաաստակն ու բարի համբավը։ Կամ վաճառվել մի ինչ-որ փնթի վաստակավորի կամ ժողովրդական կոչման համար։ Ոմանք նույնիսկ վաճառվում են ամսական 200-400000 դրամով։ Սրանք բացի էժան ու ծախու լինելուց նաև այլանդակ անուղեղ են, քանի որ չեն պատկերացնում, որ եթե նրանք չվաճառվեն ու իրենց պոտենցիալն օգտագործեն նորմալ երկիր կառուցելու համար, ապա այդ 50-70000 դոլարը կլինի մի բուժքրոջ տարեկան աշխատավարձ։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո