Արտաքին 7 ամիս առաջ - 19:54 12-01-2026

Ամերիկացի և ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են «Թրամփի ուղի» նախագծի իրագործման հեռանկարները

Բաքու ժամանած ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչները այսօր ադրբեջանական կողմի հետ քննարկել են «Թրամփի ուղի» նախագծի իրագործման հեռանկարները։

APA գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն այսօր ընդունել է Միացյալ Նահանգների առևտրի և զարգացման գործակալության (USTDA) տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի ղեկավարած պատվիրակությանը։

«Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին՝ մասնավորաբար էներգետիկային, առևտրին, տարածաշրջանային կապերին՝ այդ թվում TRIPP նախագծին»,- հաղորդում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, կողմերը քննարկել են նաև ԱՄՆ մասնավոր սեկտորի ներկայացուցիչների՝ Ադրբեջանի լոգիստիկ և ենթակառուցվածքային կարողություններին ծանոթացման հնարավորությունները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի