Ներքին 1 տարի առաջ - 18:08 31-03-2025

Գերմանիան և ամբողջ Եվրոպան հետաքրքրություն ունեն «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում․ Շտայնմայեր

Գերմանիան և ամբողջ Եվրոպան մեծ հետաքրքրություն ունեն, որպեսզի Հայաստանը կարողանա իր «Խաղաղության խաչմերուկ» հավակնոտ ծրագիրը հաջորդող տարիներին զարգացնել և իրագործել, որով նաև նոր հաղորդակցային ուղիներ կստեղծվեն Եվրոպայի և Արևելյան Ասիայի միջև։

Այս մասին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակմանը՝ մասնավորապես Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

«Ոչ միայն Գերմանիան, այլև ամբողջ Եվրոպան մեծ հետաքրքրություն ունեն, որպեսզի Հայաստանն այդ հավակնոտ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը հաջորդող տարիներին կարողանա զարգացնել և իրագործել, որով կստեղծվեն կոմունիկացիաներ Եվրոպայի և Արևելյան Ասիայի միջև՝ մերձեցնելով այս տարածաշրջանները։
Այս ամենը կապված է խաղաղության համաձայնագրի և դրա՝ հնարավորինս շուտ ստորագրման հետ»,-շեշտել է Գերմանիայի նախագահը։

Նա հավելել է՝ երբ խոսք է գնում ենթակառուցվածքների զարգացման մասին, անհրաժեշտ են միջազգային ներդրողներ, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել այդ ենթակառուցվածքների ստեղծման մեջ։

«Այս հարցում փոխադարձ կապ կա․ ինչքան մեծ է կայունությունը այս տարածաշրջանում, այնքան ավելի մեծ կլինի հավանականությունը այդպիսի ներդրողներ գտնելու հարցում»,- ընդգծել է Շտայնմայերը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել