Արտաքին Միտք 6 ամիս առաջ - 17:06 11-01-2026

Իսրայելը Իրանի դեմ պատերազմի կգնա միայն այն դեպքում, եթե հարձակումը սկսի ԱՄՆ-ն. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում գրում է.

Տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն քննարկվում են Իրանին ԱՄՆ ռազմական հարվածների հնարավորությունը։

Ոչ ոք չի կարող կանխատեսել Թրամփի հնարավոր որոշումները, բայց երկու կարևոր հանգամանք ուշադրությունից կարծես, թե դուրս են մնում։

Նախ՝ ԱՄՆ նախագահն առայժմ չի հայտարարել, թե խաղաղ ցուցարարների շրջանում եղել են անվտանգության ուժերի կողմից սպանվածներ, իսկ իրանական կողմը քարոզչական տիրույթում փաստեր է հրապարակում առ այն, որ խաղաղ ցուցարարների մեջ ներթափանցել են նաև զինված անկարգություններ հրահրողներ, որոնց նկատմամբ էլ եղել է շատ կոշտ արձագանք։

Երկրորդը՝ երեկ Թեհրան էր ժամանել Օմանի արտաքին գործերի նախարարը, և բոլորին հայտնի է, որ Վաշինգտոն-Թեհրան միջնորդավորված պաշտոնական շփումները տեղի են ունենում հենց Օմանի միջոցով, ուստի չնայած մինչև օմանցի իր գործընկերոջ ժամանումը Իրանի ԱԳ նախարար Արաղչին հայտարարել էր, թե տեղյակ չէ Օմանի միջոցով ԱՄՆ-ից հնարավոր ուղերձի փոխանցման մասին, չի բացառվում, որ նման ուղերձ եղել է և զարգացումները կախված են նաև Վաշինգտոն-Թեհրան անուղղակի շփումներից։

Արևմտյան ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի կգնա միայն այն դեպքում, եթե հարձակումը սկսի ԱՄՆ-ը, ուստի Թել-Ավիվի սադրանքի հնարավորությունը թվում է, թե նվազ է։

Որևէ մեկը չի կարող վստահաբար պնդել, թե իրադրությունն ինչպես կզարգանա, որովհետև նախագահ Թրամփն, ամենայն հավանականությամբ, դեռևս որևէ վերջնական որոշում չունի, մինչդեռ կողմերի միջև հռետորաբանական պատերազմը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում