Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:40 06-02-2022

Մեր դեմ վարվող նաև մշակութային պատերազմում յուրացվում, պղծվում և ոչնչացվում է այն ամենն, ինչ հայկական է․ Վարդան Ոսկանյան

Ֆեյսբուքյան իր էջում իրանագետ Վարդան Ոսկանյանը գրառում է կատարել․

«Բաքվի բռնապետական վարչախմբի մշակույթի նախարարի՝ Արցախի բռնազավթված տարածքներում հայկական մշակութային հետքը ոչնչացնելու կամ յուրացնելու գործընթացի մասին անթաքույց հայտարարությունը ևս մեկ ցուցիչ է, որ նաև այս խնդիրը կարող է ամբողջությամբ կարգավորվել միայն մեր սրբազան հողի այդ հատվածների վերաազատագրման միջոցով։

Միամտություն է կարծել, թե միջազգային կամ հայաստանյան ու արցախյան կառույցների կամ առանձին գործիչների հայտարարությունները հետ կպահեն բարբարոսներին հայկական մշակութային հետքը ջնջելու նրանց ծրագրված քաղաքականությունից, որովհետև յուրաքանչյուր հայկական պատմական հուշարձան, պատկերավոր ասած, հայդուկ է, որը կռիվ է տալիս այդ տարածքների հայկական դիմագծի և ինքնության համար՝ ամեն վայրկյան վերահաստատելով դրանց՝ հազարամյակների պատկանելությունը հենց հայկական քաղաքակրթությանը։

Ասվածի վկան և հաստատված նախադեպը Նախիջևանում հայկական մշակութային հետքի գրեթե ամբողջական յուրացումն ու ոչնչացումն է Բաքվի բարբարոս վարչախմբի կողմից՝ չնայած մի շարք հայտարարությունների և բողոքների։

Եվ հետևաբար մեր երազանքը, տեսլականը և նպատակը պետք է լինի մեկը՝ Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք, քանզի մնացյալ ամեն ինչ լոկ թույլ մխիթարություն է այն խորապատկերին, երբ մեր դեմ վարվող նաև մշակութային պատերազմում յուրացվում, պղծվում և ոչնչացվում է այն ամենն, ինչ հայկական է»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից