Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 19:02 06-01-2026

Փաշինյանի աջակիցը եկեղեցու բակում քաշքշել է զոհված զինծառայողի մորը

Այսօր Փաշինյանի կազմակերպած ուխտերթի ժամանակ եկեղեցու բակում միջադեպ տեղի ունեցավ մի կնոջ և Փաշինյանի ջերմեռանդ աջակիցներից մեկի միջև:

Տղամարդը իրեն բավականին ագրեսիվ էր պահում, անգամ հրեց ու քաշքշեց կնոջը:

Ի դեպ, Oragir.News-ի տեսախցիկը առաջին անգամ չէ, որ նկատում է Փաշինյանի աջակից տղամարդուն, որը մշտապես ներկա է լինում վարչապետի մասնակցությամբ «պատարագներին» և մշտապես աչքի է ընկնում անհանդուրժող և ագրեսիվ պահվածքով թե՛ քաղաքացիների, թե՛ լրագրողների նկատմամբ:

Հավելենք, որ Հովհաննավանքում Փաշինյանի աջակիցը հրել և գցել էր նաև Oragir.News-ի լրագրողին՝ խոչընդոտելով վերջինիս մասնագիտական գործունեության իրականացումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրացում. Oragir.News-ին հայտնի դարձավ, որ եկեղեցու բակում միջադեպի մասնակից կինը «ՀայաՔվե»-ի անդամ Գոհար Դավթյանն է՝ զոհված զինծառայող Արայիկ Բաղդասարյանի մայրը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով