Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ այսօր «Ռիո մոլի» պատերին են փակցրել ռուսաստանանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի պաստառները։
Նշենք, որ վերջին շրջանում Երևանի տարբեր հատվածներում հայտնվում են «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառներ, սակայն կարճ ժամանակ անց քաղաքապետարանի աշխատակիցները ապամոնտաժում են դրանք, ինչպես օրինակ «Տաշիր» առևտրի կենտրոնի վրայից, Հյուսիսային պողոտայից։
Հիշեցնենք, որ գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելուց ժամեր անց, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչերի համար: