Ուղիղ եթեր
Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». Փաստ
copy image url

Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». Փաստ

Մամուլ 3 օր առաջ - 07:15 01-07-2025
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայ առաքելական եկեղեցուն Նիկոլ Փաշինյանի հայտարարած պատերազմի այս փուլում ակնհայտ դարձավ, որ թե՛ Եկեղեցին, թե՛ ազգային, հայամետ ուժերը միակամ են՝ ընդդեմ հակաեկեղեցականության ու հակահայկականության: Սա, մեր տեղեկություններով, ավելի է նյարդայնացնում Նիկոլ Փաշինյանին, որը նպատակ ունի թուլացնել ՀԱԵ-ն, գրավել նաև այս միակ կառույցը, որը չի կարողացել «իրենով անել», Կաթողիկոս դարձնել մեկին, որը հլու-հնազանդ կլինի այն ամենի հանդեպ, ինչ անում է երկրի ու պետության հետ Նիկոլ Փաշինյանը:
Այդ ճանապարհին նա փորձում է մի կողմից՝ պառակտում մտցնել Եկեղեցում, մյուս կողմից՝ գտնել «աբիժնիկներ», որոնք այս կամ այն պատճառով նեղացած են Կաթողիկոսից: «Աբիժնիկներ» գտնելու հարցում Փաշինյանը արտաքուստ հաջողել է. նա գտել է 2-3 նախկին եկեղեցականների, որոնք ժամանակին կարգալույծ են եղել (դրանցից մեկը՝ նույնիսկ երկու անգամ) տարբեր պատճառներով, ու հիմա նրանց իշխանական մի լրատվամիջոցից մյուսն են «պտտեցնում», որ վարկաբեկեն Կաթողիկոսին ու այլ բարձրաստիճան եկեղեցականների: Ավելին, այդ քարոզչությանը միացել է նաև Հ1-ը: Ճիշտ է, նման հարցազրույցներից հետո շատ արագ բացահայտվում են կարգալույծների ստերը, սակայն Փաշինյանի համար դա ի՞նչ է որ, կարևորը աղմուկն է:
Զուգահեռ, մեր տեղեկություններով, նա փորձում է Եկեղեցու ներսում ևս գտնել այդպիսի «աբիժնիկներ» և ներքին պառակտում սերմանել: Դրա շրջանակներում էր նաև «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են, որովհետև նրանք չեն խաբում ո՛չ ժողովրդին, ո՛չ Աստծուն» գրառումը։ Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանին այս առումով դեռ ոչինչ չի հաջողվում անել:

Ամենից շատ դիտված

17:50 «Մեղրիի միջացքն» էլ Ռամիլ Սաֆարովի անունով կանվանեն․ դա Նիկոլի մոտ էմոցիա չի առաջացնի
15:40 Ինչ մթնոլորտ է ՀԷՑ-ում, աշխատակիցները մասնակցելո՞ւ են վաղվա ցույցին․ խոսնակի պարզաբանումը
11:52 Հոպ, արա, հե՛յ․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Աղազարյանին նիստերի դահլիճից հեռացրին
15:50 Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին
12:26 Վախով ապրում ենք, գնալու տեղ չունենք. Բագրատաշենում բնակելի շենք է փլուզվել է
21:57 Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի ամենահեղինակավոր օրենքով գողերից մեկը
18:00 Ոչ մեկ հայրենիքի մասին չի մտածում․ Լևոնն էլ, Քոչոն էլ, Սերժոն էլ, Փաշօղլուն էլ կաշառակեր են․ հարցում
23:57 Թիվ մեկ օրակարգը պետք է լինի սեփական ինքնիշխանության վերականգնումը, այնինչ ավելի «կարևոր» է Վեհափառին ավազանի անունով անարգելը
13:40 Ավտովթարի հետևանքով մահացել է «Լիվերպուլ»-ի հարձակվող Դիոգու Ժոտան
12:52 Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով