Շինարարական բումն ու իշխանությունների կարճաժամկետ փուչիկը

Դավիթաշենի նորակառույց բազմաբնակարանների առաջ հավաքված մարդիկ նույն բնակարանների սեփականատերերն են, դե սեփականատեր ասածը հարաբերական է: Նրանք ունեն բնակարանի ձեռք բերման պայմանագիր, շատերն արդեն մարել են պահանջված ամբողջ գումարը և վաղուց բնակվում են կահավորված տներում, սակայն բնակարանների սեփականության վկայականներ չունեն:

Իսկ ինչ պայմաններ է առաջադրում կառուցապատողը հարյուրավոր բնակարանատերերի առաջ: Շենքի մոտ գտնվող ազատ տարածքը, որը իսկզբանե նախագծված էր, որպես երեխաների խաղահրապարակ, ծրագրում են կառուցապատել:

Կառուցապատողն արդեն սնանկ է ճանաչվել: Դե չկա ազատ տարածք, չկա նոր շենք, չկա նոր շենք, չկա փող և ուրեմն հարյուրավոր մարդիկ և պարտավորություններ մնում են օդում, այդ թվում բանկին ունեցած պարտքերը, որի ձեռքում է գրավադրված բնակարանները:

Բայց կարծես անցել էին այն ժամանակները, երբ նորակառույցներում բնակարաններ ձեռք բերողները դառնում էին կառուցապատողների մեքենայությունների զոհը: Օրենսդրություն փոխվեց, կարգ փոխվեց, ամեն ինչ կարծես արվեց, որպեսզի կառուցման փուլում տուն գնողը վերջում չգցվի, շինարարը չկարողանա իրեն սնանկ ճանաչել, ձեռքերը լվա և մարդկանց թողնի ձեռնունայն:

Վերահսկողության անհրաժեշտություն իսկապես կա: Ով ասես, մտել է շինարարության ոլորտ: Մարդիկ վարձակալում են շինտեխնիկա, այստեղից-այնտեղից հայթայթում տարբեր որակավորման մասնագետների, վերցնում վարկ և կառուցում շենք: Ինչո՞ւ, որովհետև այս բիզնեսը բիզնես է: Եկամտահարկի վերադարձի մասին օրենքը բերեց բնակարանների պահանջարկի մեծացման և շինարարության դաշտ մտան մարդիկ, որոնք դրանից կիլոմետրով հեռու էին:

Երևանում հիմա ջրանջատումները, էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները, օդի փոշոտվածությունը, անձրևների ժամանակ հեղեղումները, բոլորը կապված են շինարարության, այսինքն չպլանավորված քաղաքաշինության հետ: Քաղաքաշինությունը, դա շենք կառուցելը չէ, դա քաղաք կառուցելն է, բոլոր հարակից հաշվարկներով:

Այստեղ էլ առաջ է գալիս մյուս հարցը, ինչով են առաջնորդվում տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք նման վայրերում շինարարության թույլտվություն են տալիս: Կա կարծիք, որ պրոցեսն առանց կոռուպցիայի տեղի չի ունենում, գումարած՝ շինարարը վճարում է հարկեր և տուրքեր, էական չէ, թե ինչ է դա հետո արժենում քաղաքի համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

18:17 Գնա դերասանություն արա, Աշոտին տիրություն արա․ հիմա էլ աղանդավոր դերասանուհի՞ն է եկեղեցին թիրախավորում
16:50 Քամիները Պոլսից են փչում․ Փաշինյանը Էրդողանի թեկնածուի՞ն է ուզում կաթողիկոս կարգել
17:10 Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ազատման օրը փախել է երկրից
17:30 Դեկանի ժ/պ-ն ուսուցիչներին անվանել է «թափթփուկներ»․ դասախոսների բաց նամակը Ժաննա Անդրեասյանին
09:00 Դեպի Էջմիածին խաչակրաց արշավանքը, հնարավոր է՝ կուղեկցվի բախումներով 
14:20 Քահանաների կուսությամբ զբաղվելու փոխարեն բեռնափոխադրման խնդիրը լուծե՛ք․ բեռնատարի վարորդ
17:00 Հնդկաստանն առաջարկում է 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան․ Հակոբ Արշակյան
13:14 Հնդկաստան ինքնաթիռ է կործանվել, օդանավում եղել է 242 ուղևոր
21:38 100 տոկոսով կիսում եմ Փաշինյանի գաղափարախոսությունը. Շիրակի մարզպետ
22:00 Բնակարան, մեքենաներ, ավանդներ, 142․9 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը