ԻՆՍՏԱ NEWS․ Արմինեն՝ բլոգինգի կարիերայի, երիտասարդ մնալու գաղտնիքների, բացասական արձագանքների մասին

Ինստա News Ավելին Տեսանյութ 3 օր առաջ - 18:00 08-06-2025
Այսօր INSTA NEWS հաղորդման հյուրն Արմինեն է։

Զրույցի ընթացքում նա անկեղծորեն պատմեց իր բլոգինգի կարիերայի մասին՝ ներկայացնելով, թե ինչպես է 42 տարեկանում կարողանում լիարժեք ապրել իր կյանքը։

Արմինեն կիսվեց այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել իր աշխարհայացքում ու ապրելակերպում վերջին տարիներին՝ շեշտելով, որ տարիքը երբեք չպետք է լինի սահմանափակում ինքնաիրականացման ճանապարհին։

Նա անդրադարձավ նաև իր արտաքին տեսքին, հոգ տանելու գաղտնիքներին՝ նշելով, որ հավասարակշռված ապրելակերպը և ներքին խաղաղությունը նրան օգնում են պահպանել երիտասարդ ու վստահ տեսք նույնիսկ այս տարիքում։

Արմինեն ընդգծեց, որ իր ուղերձը հատկապես ուղղված է կանանց՝ ոգեշնչելու նրանց երբեք չհրաժարվել իրենց նպատակներից ու սիրել իրենց ցանկացած տարիքում։

Ամենից շատ դիտված