Ուղիղ եթեր
Ամուրյան վագրերի ամենամեծ արգելոցը՝ Հարբինում. ինչպես են նրանք դիմանում ցրտին
copy image url

Ամուրյան վագրերի ամենամեծ արգելոցը՝ Հարբինում. ինչպես են նրանք դիմանում ցրտին

Ավելին 22 ժամ առաջ - 13:56 12-06-2025
Չինաստանի Հարբին քաղաքում է գտնվում վագրերի` աշխարհի ամենամեծ արգելոցը, որը հայտնի է հատկապես ամուրյան (սիբիրյան) վագրերով։ Տասնյակ վագրեր այստեղ ապրում են հատուկ պայմաններում՝ հնարավորինս մոտ իրենց բնական միջավայրին։

Ձմեռը Հարբինում երկար ու ծայրահեղ ցուրտ է լինում, սակայն ամուրյան վագրերը լավ են հարմարված նման կլիմային։ Նրանց հաստ մազածածկույթն ու ճարպաշերտը պաշտպանում են ցրտից, իսկ անձնակազմը հոգում է, որ սնունդն առատ և էներգիայով հագեցած լինի՝ օգնելու նրանց պահպանել ջերմությունը։