Արհեստական բանականության առաջատար հետազոտական կենտրոնների մասնագետները նախազգուշացնում են, որ նեյրոնային ցանցերի զարգացումը կարող է առաջիկա տարիներին արմատապես փոխել աշխատաշուկան։ Ըստ կանխատեսումների՝ գրասենյակային աշխատանքը կհանձնվի ԱԲ-ին, իսկ մարդկային աշխատանքը կսահմանափակվի հիմնականում ֆիզիկական գործառույթներով, որոնք տեխնոլոգիաները դեռ չեն կարող կատարել։
Մասնագետները նշում են, որ ԱԲ-ն կարող է վերահսկել մարդկանց՝ օգտագործելով գաջեթներ, ինչպես, օրինակ, AirPods-ներ կամ խելացի ակնոցներ՝ ձայնային հրամանների և աշխատանքային գործընթացի օպտիմալացման միջոցով։
Ըստ վերջին տվյալների՝ ԱՄՆ-ում ՏՏ մասնագիտությամբ շրջանավարտների գործազրկության մակարդակը կրկնակի բարձր է հումանիտար ոլորտի շրջանավարտների համեմատությամբ, ինչն ընկալվում է որպես ազդակ շուկայի փոփոխվող պահանջների վերաբերյալ։
Վերլուծաբանները շեշտում են՝ սա արդեն գիտաֆանտաստիկա չէ, այլ հնարավոր սցենար՝ մարդկության համար տեխնոլոգիական միավորիչ կետի՝ սինգուլյարության (singularity) ուղեկից։