Իրար հետ մի պղնձումը վառվում ենք. ագարակցի պապիկը՝ գյուղի խնդիրների մասին

Ներքին 2 օր առաջ - 15:50 28-06-2025
Ձորագետի ձախ ափին է գտնվում Լոռի Բերդի Ագարակ բնակավայրը: Ագարակում մարդիկ հիմնականում դաշտավարությամբ են զբաղվում։ Մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։

Գյուղը շուրջ 280 հեկտար վարելահող, 200 հեկտար խոտհարքներ ու համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրեր ունի։ Նաև անասնապահությունն է զարգացած, բայց ասում են՝ գյուղացուն սա քիչ օգուտ է բերում ։

Կաթնամթերքի ու մսամթերքի գներն արտադրողին չեն գոհացնում։ Գյուղը տարիներ շարունակ խմելու ջրի խնդիր ունի, այս տարի մեկնարկել են շինարարական աշխատաններ, սակայն թե երբ կլուծվի խմելու ջրի խնդիրն, առայժմ տեղյակ չեն:

Ագարակում արդեն քայլեր են արվում տուրիզմ զարգացնելու ուղղությամբ։ Փոքր հյուրանոցներ, հյուրատներ արդեն կան գյուղում։ Սակայն գյուղացիները կարծում են,որ կառավարությունը գյուղերին պատշաճ ուշադրություն չի դարձնում: Չկան աջակցության ծրագրեր, չկան գյուղերի զարգացման հեռանկարային պլաններ: Բացի այդ գյուղում վատ տենդենց է նկատվում. ֆերմերները մեծ ցանքատարածություններ մշակել չեն ուզում:

Մանրամասները՝ տեսանյութում։