Ուղիղ եթեր
101 տարեկանում մահացել է ավիացիայի լեգենդ Հարրի Անտոնյանը
copy image url

101 տարեկանում մահացել է ավիացիայի լեգենդ Հարրի Անտոնյանը

Ներքին 2 օր առաջ - 13:55 28-06-2025
Հունիսի 20-ին 101 տարեկան հասակում Մահացել է համաշխարհային ավիացիայի գլխավոր լեգենդներից մեկը` Գնդապետ-լեյտենանտ ՀԱՐՐԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ: Այս մասին տեղեկացնում է Հակոբ Ճաղարյանը։

«Մարդ, ով թռչել սկսել է դեռ 2-րդ համաշխարհայինի ժամանակ, և շարունակել մինչև 97 (!!!) տարեկան:
Այո, 97.

Նա իր ծառայության ընթացքում 300 (!!!) ավել տիպի օդանավերի վրա թռել է 27.500 ժամ:

Իսկ ծառայությունից հետո աշխատանքի է անցել ԱՄՆ Ֆեդերալ Ավիացիոն Ադմինստրացիայում (FAA ) որպես քննություն ընդունող (examiner) և մինչև 97 տարեկան (!!!)

Խոնարհվում եմ ավիացիային մատուցած նրա ծառայությունների առաջ, և ցավակցում բոլորին, ում համար մարդու այս տեսակը գերարժեք է և չափանիշ»,- գրել է նա։