Մոսկվացի թոշակառուի Louis Vuitton ճամպրուկից անհետացել են ադամանդներ
copy image url

Մոսկվացի թոշակառուի Louis Vuitton ճամպրուկից անհետացել են ադամանդներ

Ավելին 2 օր առաջ - 16:28 26-06-2025
Մոսկվայի կենտրոնում բնակվող 65-ամյա Աննա Կ.-ն հայտնաբերել է, որ իր Louis Vuitton ճամպրուկում պահվող թանկարժեք զարդերը՝ մատանիներ, ականջօղեր, Rolex ժամացույց, Cartier ապարանջաններ և նույնիսկ ոսկե դաշույն, անհետացել են։

Նախնական կասկածյալը Բելառուսից եկած առաջին տնային տնտեսուհին էր, սակայն վերջինս կապ է հաստատել ու համաձայնվել հանդիպել։ Հիմա Աննայի ուշադրության կենտրոնում է նոր տնտեսուհին՝ Ալլան Հայաստանից, ով նախ պատրաստ էր ստի դետեկտոր անցնել, ապա հանկարծ շտապ վերադարձել է Հայաստան։

Աննան դիմել է ոստիկանություն։ Կորուստը գնահատվում է մոտ 5 միլիոն ռուբլի։