Գեղեցկության նոր միտում`ոտքերի երկարացման վիրահատություն
copy image url

Գեղեցկության նոր միտում`ոտքերի երկարացման վիրահատություն

Ավելին 2 օր առաջ - 11:35 26-06-2025
Vice պարբերականը անդրադարձել է անսովոր գեղեցկության միտմանը՝ ոտքերի երկարացման վիրահատությանը, որը հայտնի է աշխարհի տարբեր հատվածներում։

Վիրահատության ընթացքում բժիշկները դիտավորյալ կոտրում են ոտքի երկար ոսկորները և տեղադրում մեխանիկական քորոցներ, որոնց միջոցով ամեն օր մեկ միլիմետրով երկարացնում են ոսկորների միջև եղած հեռավորությունը։ Այս գործընթացի արդյունքում հիվանդի հասակը կարող է ավելանալ 5-ից 8 սանտիմետրով։

Վերականգնման շրջանը տևում է մի քանի ամիս և հաճախ ուղեկցվում է բարդություններով՝ ներառյալ վարակներ, նյարդերի վնասում և քրոնիկ ցավ։ Վիրահատության միջին արժեքը գերազանցում է 80,000 դոլարը։

Ձեզ գուցե հետաքրքրի