Ջոնի Դեփը՝ դավաճանության ու հիասթափության մասին․ «երեք մարդ ինձ դավաճանեց կեղտոտ ձևով»
copy image url

 Ջոնի Դեփը՝ դավաճանության ու հիասթափության մասին․ «երեք մարդ ինձ դավաճանեց կեղտոտ ձևով»

Ավելին 2 օր առաջ - 08:55 23-06-2025
Էմբեր Հերդի հետ աղմկահարույց դատական գործընթացներից հետո Ջոնի Դեփը խոստովանել է, որ հիասթափված է սիրուց և իրեն երբեմնի մոտ կանգնած մարդկանցից։ Sunday Times-ին տված հարցազրույցում դերասանը նշել է, որ հատկապես վշտացած է իր երկարամյա գործակալի պահվածքից։

«Մենք միասին ենք եղել 30 տարի, բայց նա դատարանում խոսեց այն մասին, թե որքան դժվար է եղել ինձ հետ։ Ընդհանուր առմամբ երեք մարդ կա, ովքեր ինձ դավաճանեցին կեղտոտ ձևով։ Նրանք եղել են իմ երեխաների երեկույթներին, նրանց օդ են բարձրացրել, իսկ հետո ընտրել են դավաճանությունը»,- ասել է Դեփը

Ամենից շատ դիտված