Օգոստոսի 1-ից կտուժեն աղքատը, ներգաղթյալն ու տոկոսի տակ մնացածը
copy image url

Օգոստոսի 1-ից կտուժեն աղքատը, ներգաղթյալն ու տոկոսի տակ մնացածը

Միտք Ներքին 2 օր առաջ - 09:10 17-06-2025
«Հավանաբար օգոստոսի 1-ից սկսած՝ թղթային տարբերակով չպետք է գործեն QR-ները»,- Երևանի քաղաքապետարանի՝ հունիսի 16-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ինչո՞ւ են վերացնում թղթային QR-ները։ Ովքե՞ր դրանից կտուժեն։

Տրանսպորտային բարեփոխումների առաջին փուլում ներմուծվեցին թղթային QR-ները, որոնք մեկանգամյա և անկախ վճարման հնարավորություն էին ընձեռում։ Մարդիկ հունվարից գնում են թղթային QR-ները ու վճարում ուղեվարձը։ Սա արդեն նորմալ է դարձել։ Սակայն քաղաքապետը հանձնարարում է վերացնել դրանք։

Իսկ խնդիրը տրանսպորտի ուղեվարձի թեհավաքագրումներն են։ Տրանսպորտի թանկացումից՝ 150 դրամ դարձնելուց, և անկանխիկ վճարման կարգին անցնելուց հետո ավելի քիչ գումար է հավաքվում, քան կանխիկ 100 դրամների դարաշրջանում։ Քաղաքապետարանի գործակարգավարականների ժամանակ պարբերաբար զեկուցվում է այս խնդրի մասին, որը նյարդայնացնում է քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Վերջինս, իրոք, դժվար իրավիճակում է հայտնվել, ծակվել է քաղաքի բյուջեն։ Որպես տրանսպորտային բարեփոխումների հիմնական պատասխանատու, նա ձախողակի տպավորություն է թողնում։

Հանրային կասկած կա, թե թերհավաքագրումների մասին զեկույցները կեղծ են, որով ուզում են հիմնավորել, թե ինչու բարեփոխումները չեն շարունակում, նոր տրոլեյբուս ու ավտոբուս չեն գնում։ Այսինքն՝ եթե քաղաքապետին հարց տան, թե ինչո՞ւ նոր ավտոբուս, տրոլեյբուս չեք գնում, եղածներն էլ չեք նորոգում, քաղաքապետը կարող է արդարանալ, թե փող չկա, մարդիկ չեն վճարում։

Իսկ եթե թերհավաքարգումների մասին զեկույցները կեղծ չեն, ապա քաղաքապետարանը պետք է ինչ-որ կերպ լուծի խնդիրը։ Ամիսներ առաջ շրջանառվեց հետամնաց մի գաղափար, թե տրանսպորտի մեջ հատուկ լիազորված աշխատողները պետք է տուգանեն չվճարող ուղևորներին։ Նույնիսկ հայտարարեցին, թե օրինագիծ են կազմել, առաջիկայում ներկայացնելու են ԱԺ։ Սակայն ո՛չ օրենքը կա, ո՛չ էլ՝ ստուգող-տուգանողը, իսկ թերհավաքագրումների խնդիրը մնում է բաց։

Ենթադրելի է, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է ուղևորներին տուգանելուն։ Նրա վարնակիշը ցածր է։ Եվ տուգանքների ներդրման պարագայում հանրային դժգոհություն կլինի, ու նրա վարկանիշն ավելի կընկնի։ Հաշվի առնելով, որ 2026-ին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի վերընտրվելը Փաշինյանի համար առաջնային խնդիր է, ապա ենթադրելի է, որ նա առաջարկել է ուղևորների նկատմամբ պատժիչ միջոցներ կիրառել 2026-ի ընտրություններից հետո։ Այսինքն՝ մոտ 1 տարի այս խնդիրը մնալու է ու ճնշելու Տիգրան Ավինյանին։

Այս ճնշված իրավիճակում քաղաքապետը որոշել է զրկել մարդկանց QR-ներով վճարելու հնարավորությունից։ Այսինքն՝ վճարել կարելի է միայն քարտերով։ Քաղաքացիները, հյուրերը, ներգաղթյալները ստիպված պետք է գնեն ուղեվարձը վճարելու ամսական կամ տարեկան քարտ կամ բանկային քարտ հանեն, որ վճարեն ուղեվարձը։ Սա ավելորդ ժամանակ ու ծախս է պահանջելու շատերից։ Ուստի՝ հանրային դժգոհություն է առաջանալու։ Բազմաթիվ քաղաքացիներ վարկերի տակ մնալու պատճառով բանկային քարտ չեն կարող հանել, քանի որ ԴԱՀԿ-ն անմիջապես քաշում է քարտի փողերը։ Աղքատները նույնպես տուժելու են QR-ների վերացման դեպքում։ Նրանք հազիվ օրվա հացի փող են աշխատում և չեն կարող միանգամից ամսական ուղեվարձ վճարել։ Կտուժեն այն գյուղացիները, որոնք ամիսը մեկ-երկու անգամ են քաղաք գալիս։ Կարճ ժամանակով ՀՀ եկող օտարերկրացիները նույնպես կտուժեն, քանի որ նրանց գնած քարտերը հնարավոր է՝ ամբողջությամբ չօգտագորվեն։ Ներգաղթյալները QR-ներով են վճարում։ Ուստի՝ հնդիկների համար էլ է խնդիր ծագելու։

Կարճ ասած՝ QR-ներով վճարող աղքատ հայերն ու հնդիկները, օտարերկրացին ու տոկոսի տակ մնացածը ծանր վիճակում են հայտնվելու օգոստոսի 1-ից։ Հոռետեսներն էլ կարծում են, թե QR-ների վերացման, նոր տրոլեյբուս, ավտոբուս չգնելու, եղածներն էլ չնորոգելու հետևանքով առաջիկայում եզների կամ էշերի լծած սայլեր կհայտնվեն Երևանի փողոցներում։ Այս ամենը ճնշելու է Տիգրան Ավինյանին։ Թիմակիցները օգնության ձեռք չեն մեկնելու նրան։ Նա էլ այդքան խիզախություն չի ունենալու, որ հանդիմանի թիմակիցներին իրեն խնդրի հետ մեկնակ թողնելու համար։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:19 ԱՄՆ-ն 30 տոննա կշռող բունկերային ռումբով հարված է պատրաստում Իրանին
13:02 Հերացին էլ, Մաշտոցն էլ կփակեմ, մենք մեր ուզածին հասնելու ենք, պիտի գան մեր երեխեքը. ակցիայի մասնակից
18:09 Սննդի անվտանգության ապահովո՞ւմ, թե՞ հաշվեհարդար. ինչու «Տաշիր պիցցա»-ն «հանկարծակի» վտանգավոր դարձավ
19:24 Էս մասշտաբի վախկոտ ղեկավար ոչ մեկ չի տեսել. ինչ անում է՝ վախից դրդված. Ռուբեն Մխիթարյան
20:00 Ճնշումներ Օնիկ Գասպարյանի հանդեպ, ֆեյքերի «որս», այց օկուպացված Շուշի. ինչով կհիշվի Արմեն Աբազյանը
15:45 Գարեջուր տեղափոխող բեռնատար է շրջվել. քաղաքացիները հավաքել են չջարդված շշերը
13:27 Փաշինյանը երկրի թիվ 1 գինեկոլոգն է, բժիշկն է, տնտեսագետն է, խայտառակություն է․ ակցիայի մասնակից
22:39 Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ փաստաբան
16:47 Երիտասարդը կյանքից զրկել է ընկերուհուն, իսկ մայրը օգնել է թաքցնել մարմինը
08:23 Վախեցել են, որ Տաշիրից Երևան կգան Կարապետյանին աջակցելու. Հրապարակ