Ուղիղ եթեր

IDBank-ի պատճառով 3 անգամ ուշագնացություն եմ ունեցել․ հանրության 80%-ը այդ բանկից է տուժել

Ներքին Տեսանյութ Ուղիղ խոսք 2 օր առաջ - 19:03 30-05-2025
Oragir.News-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք զեղծարարության հերթական զոհերից Եվգինե Հովսեփյանին։

Հովսեփյանը զեղծարարության զոհ է դարձել 2024 թվականի դեկտեմբերի 1-ին, «IDBank»-ի պատճառով։ Վերջինիս անունով ձևակերպվել է 2 մլն դրամի վարկ։ Նրա համոզմամբ, սա արդեն ոչ թե զեղծարարություն է, այլ բանկային աշխատակիցների կողմից արտահոսք։

«Սա զեղծարարություն չէ։ Կա կասկած, որ ողջ ինֆորմացիան դուրս է գալիս բանկի աշխատակիցների միջոցով։ Բանկի աշխատողի մատը խառն է»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, բանկից առաջարկվել է հինգ տարով սառեցնել ձևակերպված վարկը, սակայն զեղծարարներին չգտնելու դեպքում վարկը մարելու է մեր զրուցակիցը։

«Այս մտածմունքներից 3 անգամ ուշագնացություն եմ ունեցել։ Արդեն 6 ամիս է, ինչ մենք չենք քնում»,- պատմեց Եվգինե Հովսեփյանը։

Նշենք, որ ինչպես մեր զրուցակցի, այնպես էլ տասնյակ քաղաքացիների անուններով ձևակերպվել են հսկայական չափի՝ մինչև 12 մլն դրամի և 53 հազար դոլարի վարկեր։

Վերջիններս պարբերաբար ակցիաներ են անում ԿԲ-ի դիմաց՝ ստեղծված իրավիճակից ելք փնտրելու նպատակով։

Հավելենք, որ տուժած քաղաքացիները մոտ ժամանակներս պատրաստվում են դիմել նաև Ազգային ժողով։

Մանրամասները՝ տեսանյութում։