Արմավիրի մարզում Hyundai-ն գազալցակայանից դուրս գալուց հետո պայթել է. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Արմավիրի մարզում Hyundai-ն գազալցակայանից դուրս գալուց հետո պայթել է. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 1 օր առաջ - 21:33 21-05-2025
Այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյան գյուղ տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյան գյուղ տանող Երևանյան փողոցում՝ «Խազտուր» ռեստորանային համալիրի հարևանությամբ, հրդեհ է բռնկվել «Hyundai Solaris» մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով էլ 3 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան դեպքի վայրի հարևանությամբ գործող գազալցակայանում լիցքավորել են, ապա դուրս է եկել այնտեղից, ինչից հետո հրդեհ է բռնկվել. բարեբախտաբար, վարորդն ու ուղևորները կարողացել են իրենց դուրս նետել ավտոմեքենայից։

Վիրավորներից 2-ին տեղափոխել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

11:55 Դանակի առնվազն 26 հարված, թղթադրամներ՝ բերանում. նոր մանրամասներ` Էջմիածնի դաժան սպանությունից
13:30 Սարոն տան փոքրն էր, հրաշալի տղա. Մեծ Մասրիկում խեղդված 23-ամյա տղան 44-օրյայի մասնակից էր
22:30 Շոկ է․ ոնց որ գումարի համար է եղել․ ինչ են պատմում հորը դաժանաբար սպանած 22-ամյա երիտասարդի հարևանները
16:24 Նեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք. Աննա Հակոբյան
16:00 Հայր ու որդի կոմբայնավար էին, Սարոն ընտանիքի փոքր որդին է. մանրամասներ՝ Մեծ Մասրիկի ողբերգական դեպքից
08:00 75 մլն արժողությամբ բնակարան՝ Ծաղկաձորում. Արսեն Թորոսյանը գնել է 2-րդ բնակարանը. Ժողովուրդ
14:45 Փաշինյանի իշխանությունը խոչընդոտելու է Արցախի նագախահի ընտրությանը․ Մետքասե Հակոբյան
10:19 Դիակի վրա առկա են եղել թղթադրամներ․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
14:30 Աննա Հակոբյանի դահլիճը դատարկվում է. ՔՊ-ի պարտվելու ռիսկը մեծանում
11:23 Գարիկ Խարլամովի 178.000 դոլար արժողությամբ ամենագնացը կեֆիրով են ողողել. LENTA