2018 թվականից այս կողմ ԱԺ-ի կռիվները նորություն չեն․ հարցում

Ներքին 1 ամիս առաջ - 20:30 10-05-2025
Հայաստանի Ազգային ժողովի (ԱԺ) վարկանիշը վերջին ամիսներին զգալիորեն նվազել է, ինչը կապված է ինչպես ներքաղաքական զարգացումների, այնպես էլ արտաքին մարտահրավերների հետ։

Հունվարի 20-22-ին իրականացված հարցման արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը կազմել է ընդամենը 11.3%, ինչը 2018-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է։ Հարցման հեղինակները նշում են, որ այս ցուցանիշը կարող էր նույնիսկ ավելի ցածր լինել, եթե հարցումները անցկացվեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց հայտարարություններից հետո։

Հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքացիների մեծ մասը դժգոհ է ԱԺ-ի գործունեությունից։ Մասնավորապես, հարցվածների 38.8%-ը կարծում է, որ Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ, իսկ միայն 9.5%-ը՝ ճիշտ։ Սա վկայում է ժողովրդի վստահության պակասի մասին։

Ընդհանուր առմամբ, ԱԺ-ի վարկանիշի անկումը և քաղաքական դաշտի անկայունությունը վկայում են այն մասին, որ ներկայիս իշխանությունները չեն կարողանում բավարարել ժողովրդի սպասելիքները։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․

«Ձեր կարծիքով, ինչու է ԱԺ-ի վարկանիշը ցածր»։

Հարցվածներից մեկի խոսքով՝ պատճառը պետական կառույցների հանդեպ ժողովրդի անվստահությունն է։

«ԱԺ-ի վարկանիշը շատ վաղուց է ընկած»,-պատասխանեց անցորդներից մեկը։

Մի կնոջ խոսքով էլ՝ այնտեղի պաշտոնյաները չեն շարժվում օրենքով։

«2018 թվականից այս կողմ ԱԺ-ի կռիվները նորություն չեն։ Նիկոլ Փաշինայնին պետք է տանել ԱԱԾ-ի պադվալ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:38 Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան
15:43 Սրտիդ ստենդները թող ամրանան սիրո գերդոզավորումից. Նազենի Հովհաննիսյանը շնորհավորել է Անդրեին
12:45 Հայտնի է՝ ով էր ԱԺ դահլիճ մտնել փորձող տղամարդը
23:58 Արման Ծառուկյանի հարվածից հետո մարզիչը դուրս է ընկել օկտագոնից
17:10 Ձեր գերեզմանը մի օր, մելիք Ֆրանգյուլի գերեզմանի նման, դառնալու է հայի մաղձ թափելու վայր․ բաց նամակ՝ Փաշինյանին
22:18 Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ՝ անխաթար պահպանելու ինքնությունը. կաթողիկոսը՝ սփյուռքահայերին
12:00 Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներին ուղարկել են Երևան
12:14 Հակոբ Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորի 7 ամսական հղի օգնականին հրելու մասին
14:05 Իմ տանն էլ Մեծ Հայքի քարտեզը կա, կարող են մեղադրել միջազգային ահաբեկչության մեջ․ Գառնիկ Դանիելյան
19:21 Փաշինյանն ընտրությամբ ու ամեն գնով դառնալու է վարչապետ, անգամ եթե ուղիղ եթերում երեխա ուտի. քաղաքագետ