ԵՀ ղեկավարը Ռուսաստանին հրադադարի կոչ է արել
copy image url

ԵՀ ղեկավարը Ռուսաստանին հրադադարի կոչ է արել

Ներքին 2 օր առաջ - 16:46 10-05-2025
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ուկրաինայում «առանց նախապայմանների» հրադադարի կոչ է արել։

«Այսօր տեղի է ունեցել Ցանկացողների կոալիցիայի նիստը։ Մենք աջակցում ենք լիակատար անվերապահ հրադադարի առաջարկին 30 օրով։ Այն պետք է կատարվի առանց նախապայմանների, որպեսզի հող նախապատրաստվի կառուցողական, խաղաղ բանակցությունների համար։ Հիմա գնդակը Ռուսաստանի ձեռքում է։ Մենք պատրաստ ենք շարունակել ուժեղ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և նոր կոշտ պատժամիջոցներ կիրառել հրադադարի խախտման դեպքում։

Մեր նպատակը պարզ է՝ Ուկրաինայի համար արդար և կայուն խաղաղություն, որը կենսական նշանակություն ունի մեր ողջ մայրցամաքի անվտանգության եւ կայունության համար»,- գրել է նա Х սոցցանցում։

Ավելի վաղ նմանատիպ ուղերձով հանդես էր եկել ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

Հիշեցնենք, որ այսօր Կիև են այցելել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Լեհաստանի ղեկավարները։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ուղիղ երկխոսություն սկսել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ 30-օրյա հրադադարի դեպքում։

Ամենից շատ դիտված