Ուղիղ եթեր

Օրակարգ․ Նիկոլ Փաշինյանին ու Էդմոն Մարուքյանին ես չեմ հաշտեցրել․ Թևան Պողոսյան

Օրակարգ 1 շաբաթ առաջ - 20:30 01-05-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Թևան Պողոսյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծուջարդի, այն արդարացնելու միտումների, վերջին ՏԻՄ ընտրությունների, Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հնարավորությունների, խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի, Ադրբեջանի պահանջների, իշխանական գործիչների արդեն հաճախակի դարձած անադեկվատ պահվածքի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Թևան Պողոսյանը պնդեց, որ Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին ժամանակին ինքը չի հաշտեցրել։ «Իրենք ասում են, որ ես չեմ իրենց հաշտեցրել, այնպես որ՝ հետևեք, էտ էլ ա լավը։ Էդմոն Մարուքյանը մի քանի անգամ ասել է, որ դա արել է Սասուն Միքայելյանը, որ մեր տան ճաշկերույթից հետո գնացել են հաջորդ օրը Վանաձորի ընտրություններում ամենակոշտ ու կոպիտ բառերն ա օգտագործել Նիկոլ Փաշինյանը։ Ես հաշտության բան չեմ արել, փորձը՝ ուզել եմ»։

Դիտարկմանը, որ շատերն իրեն են մեղադրում «Ելք» դաշինքի ձևավորման համար՝ Թևան Պողոսյանը հակադարձեց․ «Լսե՛ք «Ելք» դաշինքի անդամներին, իրենք ավելի երևի ճիշտ են ասում՝ ով է արել։ Ես «Ելք» դաշինքի ո՛չ ձևավորման ցանկությունն եմ ունեցել, ո՛չ էլ բան։ Ես պարզապես այդ ժամանակ՝ մինչև հրավիրելը, նաև գրել եմ՝ ինչի համար։ Իմ ասածները, էն որ ասում ա, արհամարհվում ա, մի նկարի վրա մարդն ինքն իր համար Հոլիվուդի կինոյա նկարում, բան ա անում»։

Քաղաքագետը նաև նկատեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բավականին ազնիվ թշնամի է, և վերջինս հայտարարում է, որ մտադիր է գրավել անգամ Սյունիքն ու Երևանը։

Մանրամասները՝ հարցազրույցում.

Ամենից շատ դիտված

19:00 Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են
21:15 Աննան Դուբայներում միլիոններ ա ծախսում, իսկ մեզ Նիկոլն ասում ա՝ եկամուտդ որտե՞ղից ա. լոռեցի
20:40 Ինչ գուզեն, թող ըսեն. սոխ եմ կերել, որ սիրտս մրմռա. Սարատակի նախկին գյուղապետը՝ քրգործի մասին
11:13 Մոսկվայում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև՝ Հայաստանին նսեմացրին․ Ոսկան Սարգսյան
21:25 Լավ չեն ապրի, Նիկոլից կդժգոհեն, դժգոհելու տեղն աշխատեք. սարատակցի
12:03 Ամերիկացի տղամարդը 20 տարի միտումնավոր ենթարկել է իրեն աշխարհի ամենամահացու օձերի խայթոցներին. BBC
22:16 Պայթյուն՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայում. կա տուժած
16:56 Եռատոնի օրը կարող էիր մեզ խնայել․ Հասմիկ Պապյանը քննադատել է Ջուլիանային ադրբեջանցու հետ երգելու համար
22:00 Խոշտանգել և նվաստացրել են Լիլիթ Աղեկյանին. փաստաբան
20:53 Մի քանի վայրկյան․ ինչպես են գողանում Hyundai Elantra–ի հայելիները