Երբեք չէի գնա Թաթուլի համերգին․ ժանրն իմը չէ․ հարցում

Ապրիլի 19-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ երգիչ Թաթուլի համերգը։ Մարզահամերգային համալիրում բոլոր տեղերը զբաղված են եղել։ Թաթուլ Ավոյանի համերգը նվիրված էր նրա 60-ամյակին՝ «Թաթուլ և ընկերներ» խորագրով։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Կգնայի՞ք Թաթուլի համերգին»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ չեն սիրում այդ ժանր։ Միայն մեկ հոգի ասաց, որ ներկա է եղել Թաթուլի համերգին։

«Երբեք չէի գնա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա իր ժանրը չէ։ «Ոչ, չէի գնա, չեմ սիրում ռաբիս»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ ժամանակ չի ունեցել, այլապես կգնար։ «Հա, ինչի չէ, լավ երգիչ ա։ Ժամանակ ունենայի, կգնայի»,- նշեց նա։

«Չէ, հաստատ չէի գնա։ Չեմ սիրում իրան»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված