Թրամփը 1 տարով երկարաձգել է ռուսական նավերի՝ ամերիկյան նավահանգիստներ մտնելու արգելքը
copy image url

Թրամփը 1 տարով երկարաձգել է ռուսական նավերի՝ ամերիկյան նավահանգիստներ մտնելու արգելքը

Արտաքին 3 շաբաթ առաջ - 23:56 16-04-2025
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է 2022 թվականի ապրիլի 21-ին ընդունած որոշման գործողության ժամկետը՝ պահպանելով Ռուսաստանին առնչվող նավերի՝ ամերիկյան նավահանգիստներ մուտք գործելու արգելքը:

Այս մասին Թրամփը հայտնել է ԱՄՆ-ի Կոնգրեսին ուղղված նամակում։

«Ռուսաստանի Դաշնության կառավարության քաղաքականությունն ու գործողությունները շարունակում են արտակարգ իրավիճակ ստեղծել, հետևաբար, մեկ տարով երկարաձգում եմ Ռուսաստանի նկատմամբ արտակարգ դրության ռեժիմը և արտակարգ լիազորությունները՝ ԱՄՆ նավահանգիստներում Ռուսաստանին առնչվող նավերի կայանման և տեղաշարժի կարգավորման վերաբերյալ՝ 10371 հռչակագրում շարադրածի համաձայն»,- նշված է Սպիտակ տան հրապարակած նամակում:

Ամենից շատ դիտված