Ուղիղ եթեր
Հայաստանը 2 հորիզոնականով զիջում է Վրաստանին Ազատության համաշխարհային վարկանիշում
copy image url

Հայաստանը 2 հորիզոնականով զիջում է Վրաստանին Ազատության համաշխարհային վարկանիշում

Ներքին Արտաքին 3 շաբաթ առաջ - 23:24 15-04-2025
Ազատության համաշխարհային վարկանիշում Վրաստանը 195 երկրների շարքում 55 միավորով զբաղեցնում է 110-րդ հորիզոնականը. այս տվյալները ներկայացված են 2025 թվականի փետրվարին ամերիկյան Freedom House կազմակերպության հրապարակած «Ազատությունն աշխարհում - 2025» զեկույցում, որտեղ ներառված են 2024 թվականի տվյալները:

Վրաստանը 55 միավորով մասամբ ազատ երկրների խմբում է։ Վրաստանը քաղաքական իրավունքների գծով ունի 21 միավոր (40-ից), իսկ քաղաքացիական ազատությունների առումով՝ 34 (60-ից): Ուշագրավ է, որ 2023 թվականի համեմատ Վրաստանի վարկանիշը նվազել է:

Վրաստանի հարևան երկրներից ազատության ամենաբարձր մակարդակն ունի Հայաստանը՝ 54 միավոր ունի, 23-ը քաղաքական իրավունքների ոլորտում, 31՝ քաղաքացիական ազատությունների։ Հայաստանը վարկանիշային աղյուսակում 112-րդն է։

Թուրքիան ունի 33 միավոր և վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 139-րդ տեղը։ Ռուսաստանն ունի 12 միավոր և վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 174-րդ տեղը։ Ադրբեջանն իր հարևաններից ամենացածր միավորն ունի՝ 7, և զբաղեցնելում է 183-րդ տեղը։

2024 թվականի ուսումնասիրության համաձայն, որը ներառում էր 2023 թվականի տվյալները, Վրաստանն ուներ 58 միավոր և զբաղեցնում էր 107-րդ տեղը։ 2024 թվականին ընդհանուր միավորի 3 կետով նվազմամբ Վրաստանը իջել է վարկանիշային աղյուսակում 3 հորիզոնականով։ Վրաստանի միավորը քաղաքական իրավունքների ոլորտում նվազել է 1 կետով, իսկ քաղաքացիական ազատությունների՝ 2 միավորով։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

19:00 Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են
22:21 Հայաստանում մարիխուանան պետք է օրինականացնել. Ալեն Սիմոնյան
23:14 Տո շա՛ն տղա, իրար հետ պայքարել եք, հմի պատերազմում ե՞ք. պատերազմի վետերան 
12:03 Ամերիկացի տղամարդը 20 տարի միտումնավոր ենթարկել է իրեն աշխարհի ամենամահացու օձերի խայթոցներին. BBC
11:13 Մոսկվայում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև՝ Հայաստանին նսեմացրին․ Ոսկան Սարգսյան
23:38 20 թ. նոյեմբերի 9-ին «դժոխքում» էինք, ասեցի՝ գնամ, ընկնեմ ում ոտքերը հնարավոր է, որպեսզի կանգնեցվի պատերազմը. Ալեն Սիմոնյան
22:44 Հայրենական պատերազմում հայերը մեծ ներդրում ունեն, սա նաև մեր հաղթանակն է. գյումրեցի
22:35 ՀՀ-ն նպատակահարմար չի համարել զորախումբ ուղարկել Մոսկվա. Նազելի Բաղդասարյան
22:07 Մանկական այգու գերեզմանը․ գնդապետ Սիմոն Զաքյանի պատմությունը
22:30 Աստված տա` հաղթանակ լինի, ամբողջ ժողովրդով զինվորական շքերթ անենք․ հարցում