Ժողովուրդ ջան, մենք թողնում ենք, գնացեք, ում ուզում եք՝ ընտրեք ու վայելեք. բայց չեք վայելելու

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 14:46 15-04-2025
Մարդիկ, որոնք հայտնի են հիմնականում իրենց կրիմինալ անցյալով, իրենց հին վարքով հիմա հաճախ նաև փորձում են ընտրությունների մասնակցել, հին սովորությունները հետ բերել, այսօր ԱԺ նիստում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ գալիք ընտրություններում նույնպես ականատեսն են լինելու վերոնշյալի։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կառավարությունը ունի մի ծրագիր, որ Հայաստանում իշխանությունը ընտրում է ժողովուրդը։ Կառավարությունը ունի այդ ծրագիրը՝ ապահովել ժողովրդի ազատ, արդար, թափանցիկ ընտրելու իրավունքը։ Ժողովուրդը ում կընտրի, կընտրի։

Այսօր բանտում մարդիկ կան, որ ընտրությունից առաջ ձերբակալվում են, ասում են՝ տենց արեցին, որ ընտրությունները կեղծեն, ընտրություններից հետո ձերբակալվում են, ասում են՝ այ այդպես արին, որ ընտրությունների արդյունքները, ժողովրդի ընտրությունը չկայանա:

Չհասկացա, այսինքն ես պիտի համարեմ, թե ով է արժանի ժողովրդի ձայնին, ով արժանի չի՞։ Գնում, ընտրում են, ժողովուրդն է ընտրում, մեր առաքելությունն այն է, որ ժողովուրդը պետք է ունենա ազատ ընտրելու իրավունք, ապահովել ենք ազատ ընտրելու իրավունքը։

Էն օրը գյուղ եմ գնացել, քաղաքացին ասում է՝ «էս ինչ ալիքը ինչո՞ւ չես փակում», ասում եմ՝ հարգելիս, ուզում ես փակես, դու փակի, ասում է՝ «ո՞նց փակեմ», ասացի՝ պուլտը ձեռդ է, ընդ որում, պարտադիր չէ, որ անընդհատ ալիք փոխելիս հանդիպես, կարգավորում կա, որ ասում ես՝ այս ալիքը իմ մենյուից հանի»։

Փաշինյանը շեշտեց՝ ում ուզում եք ընտրեք, ընտրեք ու վայելեք։ Ալեն Սիմոնյանն էլ տեղից շտապեց արձագանքել, որ չեն վայելելու։

Ամենից շատ դիտված

15:40 Ինչ մթնոլորտ է ՀԷՑ-ում, աշխատակիցները մասնակցելո՞ւ են վաղվա ցույցին․ խոսնակի պարզաբանումը
17:50 «Մեղրիի միջացքն» էլ Ռամիլ Սաֆարովի անունով կանվանեն․ դա Նիկոլի մոտ էմոցիա չի առաջացնի
11:52 Հոպ, արա, հե՛յ․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Աղազարյանին նիստերի դահլիճից հեռացրին
15:50 Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին
12:26 Վախով ապրում ենք, գնալու տեղ չունենք. Բագրատաշենում բնակելի շենք է փլուզվել է
10:17 Օրանգուտանին վեյփ տված մարզիկը հեռացվել է ակումբից
21:57 Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի ամենահեղինակավոր օրենքով գողերից մեկը
18:00 Ոչ մեկ հայրենիքի մասին չի մտածում․ Լևոնն էլ, Քոչոն էլ, Սերժոն էլ, Փաշօղլուն էլ կաշառակեր են․ հարցում
13:40 Ավտովթարի հետևանքով մահացել է «Լիվերպուլ»-ի հարձակվող Դիոգու Ժոտան
23:57 Թիվ մեկ օրակարգը պետք է լինի սեփական ինքնիշխանության վերականգնումը, այնինչ ավելի «կարևոր» է Վեհափառին ավազանի անունով անարգելը