Կառավարության նոր որոշումը կարող է ՀՀ-ում բարձրացնել չբերության ցուցանիշը․ Անուշ Պողոսյան
copy image url

Կառավարության նոր որոշումը կարող է ՀՀ-ում բարձրացնել չբերության ցուցանիշը․ Անուշ Պողոսյան

Ներքին 3 ամիս առաջ - 17:45 14-03-2025
Կառավարությունը երեկվա՝ մարտի 13-ի, նիստում որոշում է ընդունել, որով հստակեցվում են հղիության արհեստական ընդհատման իրականացման պայմանները։ Այսուհետ 16 տարին լրացած աղջիկները ինքնուրույն կորոշեն հղիության արհեստական ընդհատման հարցը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց «Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ հիմնադիր Անուշ Պողոսյանի հետ, ում կարծիքով՝ կառավարության նոր որոշումը կարող է ՀՀ-ում բարձրացնել չբերության տոկոսները։

«ՀՀ-ում նման որոշումը, առնվազն երկրի բնակչության քանակի հետ կապված, կարող է ունենալ սխալ և կատաստրոֆիկ ազդեցություն։ Նաև կարող է ազդել մայրական առողջության վրա, կբարձրանան չբերության տոկոսները»,- ասաց մեր զրուցակիցը։