ՄԻԵԴ–ը Ուկրաինային մեղավոր է ճանաչել 2014-ին Օդեսայի գործով․ RBK
copy image url

ՄԻԵԴ–ը Ուկրաինային մեղավոր է ճանաչել 2014-ին Օդեսայի գործով․ RBK

Մամուլ Արտաքին 3 ամիս առաջ - 10:59 14-03-2025
Եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ–ը, ճանաչել է Ուկրաինայի մեղավորությունը 2014-ին Օդեսայի արհմիությունների տանը զոհերի գործով: Այս մասին գրում է RBK-ն։

Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ Ուկրաինական իշխանությունները բավարար միջոցներ չեն ձեռնարկել անկարգությունները կանխելու համար։

Եվրոպական դատարանը հավելել է, որ գործում նաև մեղավոր է Ռուսաստանը, որը ապատեղեկատվություն է տարածել, ինչի պատճառով իրավիճակն ավելի է սրվել Օդեսայում։