Ներքին Արտաքին 6 ամիս առաջ - 20:25 29-12-2025

Թուրքական ԶԼՄ-ներում Հայաստանի վերաբերյալ ապատեղեկատվության թեմատիկ և հեղինակային առանձնահատկությունները

Վերջին ամիսներին թուրքական մի շարք լրատվական կայքերում Հայաստանի վերաբերյալ հրապարակվել են նյութեր, որոնք պարունակում են չստուգված, կեղծ կամ խիստ մանիպուլյատիվ պնդումներ։

Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Այդ հրապարակումները վերաբերում են Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, պետական ինստիտուտներին, ազգային խորհրդանիշներին, կրոնական կառույցներին, ինչպես նաև անվտանգային և տնտեսական ոլորտներին։

Նյութերի բովանդակային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք կառուցված են հիմնականում անանուն աղբյուրների, ենթադրությունների և սենսացիոն մեկնաբանությունների վրա՝ առանց պաշտոնական փաստաթղթերի կամ վստահելի աղբյուրների հղումների։

Այս հրապարակումների համեմատական դիտարկումը հնարավորություն է տալիս տեսնել ոչ միայն առանձին պնդումներ, այլև դրանց կառուցման կրկնվող տրամաբանությունը։ Թեմատիկ և կառուցվածքային ընդհանրությունները թույլ են տալիս առանձնացնել մի քանի հիմնական ուղղություններ, որոնց շուրջ կենտրոնանում են նշված նյութերը։

Այդ ուղղություններից մեկը Հայաստանի քաղաքական ղեկավարության քննադատությունն է՝ ոչ թե քաղաքական որոշումների կամ պաշտոնական հայտարարությունների բովանդակային վերլուծության միջոցով, այլ անձնական կյանքի թեմաների շահարկմամբ։

Այս մոտեցումը թույլ է տալիս հրապարակման մեջ ներմուծել բարոյական գնահատականներ և հանրային դժգոհություն առաջացնող ենթատեքստ՝ առանց պետական քաղաքականության կամ իրավական գործընթացների քննարկման։ Անձնական ծախսերի կամ կենսակերպի շուրջ շրջանառվող թվերը ներկայացվում են որպես հանրային նշանակություն ունեցող փաստեր՝ չստուգված և առանց փաստաթղթային հիմքի։

Այսպես օրինակ թուրքական «Oda TV» կայքում հրապարակված Օքայ Դեփրեմի հեղինակած «Հայաստանի առաջին տիկնոջ 5 միլիոնանոց արձակուրդը» վերնագրով նյութում պնդվում է, թե Աննա Հակոբյանը Անթալիայում արձակուրդ է անցկացրել, որի անցկացրած արձակուրդի ընթացքում ծախսել է ավելի քան 100 հազար եվրո։

Հրապարակման մեջ չեն ներկայացվում հյուրանոցային հաշիվներ, վճարումների ապացույցներ կամ այլ ֆինանսական փաստաթղթեր, որոնք կարող էին հաստատել նշված գումարների ճշգրտությունը։ Հրապարակման մեջ հատուկ շեշտադրում է արվում այն հանգամանքի վրա, որ նա իբր հանգստացել է ադրբեջանցի գործարարին պատկանող հյուրանոցում, ինչն օգտագործվում է նյութում լրացուցիչ քաղաքական ենթատեքստ ձևավորելու նպատակով։ Նշված նյութը հետագայում տարածում է գտել նաև հայաստանյան տեղեկատվական դաշտում՝ առանց լրացուցիչ ստուգման կամ աղբյուրների հստակեցման:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը