Ներքին 2 ամիս առաջ - 16:58 02-05-2026

«Երևանյան երկխոսություն» համաժողովի 6 թեմատիկ ուղղությունները

ԱԳՆ-ն հրապարակել է «Երևանյան երկխոսություն» համաժողովի 6 թեմատիկ ուղղությունները՝ «Աշխարհաքաղաքական բաժանումներից անդին», «Գլոբալ փոխկապակցվածություն», «ԵՄ ընդլայնում և եվրոպական ինտեգրում», «Ժողովրդավարական դիմակայունություն, հիբրիդային սպառնալիքներ և ԱԲ», «Կանաչ փոխակերպում», «Տեխնոլոգիաներ և անվտանգության ճարտարապետություն»։

«Աշխարհաքաղաքական բաժանումներից անդին»
Աշխարհաքաղաքական փոթորիկների ազդեցությամբ ձևավորվող աշխարհում, խաղաղությունն ու անվտանգությունն առաջնահերթություն են առավել քան երբևէ։Գլոբալ փոփոխությունների համատեքստում առաջանում է կարևոր հարց՝ ինչպե՞ս կարելի է կառուցել բովանդակային և արդյունավետ համագործակցություն:Երկխոսությունը շարունակում է մնալ լարվածության նվազեցման, խաղաղության կառուցման և կայուն զարգացման առանցքային գործոն։

«Գլոբալ փոխկապակցվածություն»
Ներառական փոխկապակցվածությունն ունի հիմնարար նշանակություն խաղաղության և կայուն բարգավաճման համար։ Բաց սահմաններն ու արդյունավետ ենթակառուցվածքները նպաստում են մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժին։

«ԹՐԻՓՓ ուղի» նախագծի նման նախաձեռնությունները կարող են ամրապնդել փոխկապակցվածությունը և խթանել կայուն զարգացումն ու կայունությունը

«ԵՄ ընդլայնում և եվրոպական ինտեգրում»
Եվրոպական միության ինտեգրման գործընթացը թևակոխում է հնարավորությունների և դինամիկայի նոր շրջան՝ պայմանավորված ոլորտային ինտեգրմամբ, ժողովրդավարական բարեփոխումներով և տնտեսական մերձեցմամբ։

Առանցքային հարցերն են գործընթացի տեմպը, ինչպես նաև ԵՄ դերն ավելի լայն հարևանությամբ:

Զուգահեռ, Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման գործընթացը շարունակվում է՝ հիմնվելով -ռազմավարական օրակարգի վրա։

«Ժողովրդավարական դիմակայունություն, հիբրիդային սպառնալիքներ և ԱԲ»
Հիբրիդային սպառնալիքների գլոբալ աճի պայմաններում արհեստական բանականությամբ խթանվող ապատեղեկատվությունն ու արտաքին միջամտության փորձերը միտված են խաթարելու հանրային վստահությունը, սոցիալական համախմբվածությունը և ժողովրդավարական ինստիտուտների կայունությունը: Դրանց հաղթահարումը պահանջում է համահասարակական մոտեցում և ամուր համագործակցություն՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման վրա։

«Կանաչ փոխակերպում»
Կայուն տնտեսությունների փոխակերպումն ունի կենսական նշանակություն:Կլիմայական գործընթացների կառավարումը, կենսաբազմազանության պահպանումը և կանաչ զարգացումը պահանջում են նորարարական մոտեցումներ, համագործակցություն և ֆինանսական ռեսուրսներ։Այս ջանքերը կենսական նշանակություն ունեն համընդհանուր բարեկեցիկ ապագայի ապահովման գործում ։COP17-ը կնպաստի կենսաբազմազանության ոլորտում կորուստների նվազեցման և համաշխարհային պահպանության խթանմանն ուղղված քայլերի առաջմղմանը։

«Տեխնոլոգիաներ և անվտանգության ճարտարապետություն»
Անվտանգության ոլորտն առանցքային նշանակություն ունի ենթակառուցվածքների պաշտպանության և դիմակայունության ամրապնդման գործում։Հիմնական քննարկումները կենտրոնացած են պետության կարիքների և մասնավոր հատվածի նորարարությունների միջև հավասարակշռության ապահովման վրա՝ արհեստական բանականության, կիբերանվտանգության և հսկողության բնագավառներում։ Այս ուղղությունը նպատակ ունի ձևավորել ավելի կայուն, անվտանգ և խաղաղ ապագա։

«Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովը տեղի կունենա մայիսի 5-6-ը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի