Ներքին 10 ամիս առաջ - 09:08 28-12-2025

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Երեկ Հայաստանի Հանրապետությունում առատ ձյուն է տեղացել, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, որը, ի դեպ, այս տարվա առաջին ձյունն էր: Փրկարար ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով ուժեղացված ծառայության ընթացքում իրականացրած գործողությունները՝ ներառյալ տրանսպորտային միջոցները արգելափակումից դուրս բերելը և ահազանգած քաղաքացիներին օգնություն ցուցաբերելը:

Ստորև ներկայացնում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունը.

Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ դեկտեմբերի 27-ից հանրապետության ողջ տարածքում ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի կարգադրությամբ ՓԾ ստորաբաժանումներն հանրապետության ավտոճանապարհներին իրականցրել են ուժեղացված ծառայություն։

ՓԾ ստորաբաժանումներն ակտիվ համագործակցել են Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և Ճանշին-ի աշխատակիցների հետ։

Դեկտեմբերի 27-ի ժամը 08։00-ից մինչև դեկտեմբերի 28-ի ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ, որոնց արդյունքում օպերատիվ արձագանքելով իրավիճակին արգելափակումից դուրս են բերել 47 տրանսպորտային միջոց և 92 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ