Սպորտ 10 ամիս առաջ - 23:27 26-12-2025

Արագ և կայծակնային. հայ գրոսմայստերները դուրս են գալիս պայքարի

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկում են արագ և կայծակնային շախմատի աշխարհի 2025 թվականի առաջնությունները։

Հայաստանն այս հեղինակավոր ստուգատեսին մասնակցում է ընդլայնված կազմով՝ 12 ներկայացուցչով։

​Տղամարդկանց մրցաշարում մեր երկրի պատիվը կպաշտպանեն Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արթուր Դավթյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը։

Կանանց պայքարում հանդես կգան փորձառու և երիտասարդ շախմատիստուհիներ՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը։

​Մրցաշարային գրաֆիկը հետևյալն է. դեկտեմբերի 26-ից 28-ը տեղի կունենան արագ շախմատի (ռապիդ) պարտիաները, իսկ դեկտեմբերի 29-ին և 30-ին կորոշվեն ուժեղագույնները կայծակնային խաղում (բլից):

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ