Մամուլ 10 ամիս առաջ - 08:46 25-12-2025

Ով է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Նախօրեին գրել էինք, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնադրած ՀԱԿ-ում քաղաքական ուժերի հետ անցկացված կոնսուլտացիաներից հետո եկել են այն եզրահանգման, որ միայնակ են մասնակցելու 2026 թ. ընտրություններին, միեւնույն ժամանակ՝ բաց են համագործակցության համար այլ ուժերի եւ անհատների հետ: ՀԱԿ-ում կարծում են՝ եթե միավորում, ապա իրենց առանցքի շուրջ։ Կուսակցությունն ուրբաթ օրը Holiday Inn հյուրանոցում նախատոնական միջոցառում է անցկացնելու, որի ընթացքում Կոնգրեսը կհայտարարի 2026 թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւաչափի եւ վարչապետի թեկնածուի մասին։

Որոշ տեղեկություններով՝ ձեւաչափը միայնակ մասնակցելն է, իսկ վարչապետի թեկնածուն` ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։ Փորձեցինք այս տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանից, սակայն նա հարցը լսելուն պես հանկարծակիի եկավ ու պատասխանեց․ «Չեղավ, չեղավ»։ Ապա հորդորեց մասնակցել միջոցառմանը, որտեղ ամեն բան պարզ կլինի: Փաստորեն, չե՞ք հերքում։ Մանուկյանն անդրդվելի մնաց` կրկին հորդորելով մասնակցել միջոցառմանը։

Հիշեցնենք, որ կուսակցությունների մասնակցության դեպքում ընտրագրավի չափը 7,5 մլն դրամ է, դաշինքների դեպքում` 15 մլն։ Եթե սրան գումարենք նաեւ քարոզչության համար անհրաժեշտ գումարները, ապա կստացվի, որ ընտրություններին մասնակցելը թանկ հաճույք է:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ