Ավելին 9 ամիս առաջ - 17:57 24-12-2025

Սանտա Կլաուսը շուրջերկրյա ճանապարհորդության է մեկնել Սուրբ Ծննդյան նախօրեին

Սանտա Կլաուսը Սուրբ Ծննդյան նախօրեին շուրջերկրյա ճանապարհորդության է մեկնել՝ նվերներ բաժանելու համար։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Հյուսիսային Ամերիկայի ավիատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (ՀԱԱՊՀ): Գրում է independent-ը։

Ավանդույթի համաձայն՝ ամերիկյան և կանադացի զինվորականները հատուկ կայքում գործարկել են հեռարձակում, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան իրական ժամանակի ռեժիմով հետևել Սանտա Կլաուսի տեղաշարժին:

Այդ տվյալների համաձայն՝ նա Հյուսիսային բևեռից դուրս է եկել Երևանի ժամանակով ժամը 15:00-ին: Նա տեղաշարժվում է իր կախարդական սահնակով, որին լծված են ինը եղջերուներ՝ հայտնի կարմրաքիթ Ռուդոլֆի գլխավորությամբ:

ՀԱԱՊՀ-ի տվյալներով՝ Սանտա Կլաուսն արդեն այցելել է Ռուսաստանի Հեռավոր Արևելք, իսկ այժմ ուղղություն է վերցրել դեպի Խաղաղ օվկիանոսի հարավային հատված: Այս պահի դրությամբ նա արդեն հասցրել է ավելի քան 125 միլիոն նվեր բաժանել:

ՀԱԱՊՀ-ը պարզաբանում է, որ Սանտա Կլաուսի գտնվելու վայրը որոշելու համար օգտագործում է ռադիոլոկացիոն կայանների համակարգեր, արբանյակներ և ինքնաթիռներ։

Սուրբ Ծննդյան գլխավոր հերոսի տեղաշարժերին հետևելու ավանդույթը ՀԱԱՊՀ-ում սկիզբ է առել 1955 թվականին, երբ ամերիկյան թերթերից մեկում հայտնվել է մի հայտարարություն՝ հեռախոսահամարով, որով զանգահարելիս հնարավոր է եղել «խոսել Սանտայի հետ»։ Սակայն հայտարարության մեջ տպագրական սխալ է եղել։ Արդյունքում երեխաները սկսել են զանգահարել ԱՄՆ մայրցամաքային մասի հակաօդային պաշտպանության հրամանատարության կենտրոնակայան, որից հետո, 1958 թվականից սկսած, զինվորականներն իրենց վրա են վերցրել տոնական պարտականությունը և ամեն տարի բոլոր ցանկացողներին հայտնել Սանտա Կլաուսի տեղաշարժերի մասին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին