Ավելին 4 տարի առաջ - 23:45 11-12-2021

Սիցիլիացի եպիսկոպոսը երեխաներին ասել է, որ Սանտա Կլաուս գոյություն չունի․ թեմը ստիպված է եղել ներողություն խնդրել

Սիցիլիայի կաթոլիկ եկեղեցու թեմը ներողություն է խնդրել ծխականներից այն բանից հետո, երբ եպիսկոպոսներից մեկը մի խումբ երեխաների ասել է, որ Սանտա Կլաուս գոյություն չունի։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Եպիսկոպոս Անտոնիո Ստալյանոն եկեղեցական տոներից մեկի ժամանակ, զրուցելով երեխաների հետ, հայտարարել է, որ Ձմեռ պապը գոյություն չունի, և նրա կարմիր կոստյումը հորինել է Coca Cola ընկերությունը՝ իր արտադրանքը գովազդելու համար։

Բազմաթիվ ծնողներ սուր քննադատության են ենթարկել եպիսկոպոսի հայտարարությունը` նրան մեղադրելով ընտանեկան ավանդույթները քանդելու և երեխաներին տոնից զրկելու մեջ, ինչին արդեն սպառնում է համաճարակը։

Պաշտոնական հաղորդագրության մեջ թեմը շեշտել է, որ եկեղեցին չի ցանկանում երեխաներին հետ պահել երազներից։ Թեմը ներողություն է խնդրել Ստալիանոյի անունից և նշել, որ եպիսկոպոսը միայն բողոքել է Սուրբ Ծննդյան տոնի չափից դուրս առևտրայնացման համար։ Ի վերջո, նրա խորհրդանիշը՝ Սուրբ Նիկոլասը՝ Ձմեռ պապի նախատիպը, նվերներ է տվել աղքատներին, և դա պետք է հուշի, թե որքան կարևոր է լինել առատաձեռն և կիսվել ուրիշների հետ, այլ ոչ թե մտածել միայն գնումների մասին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին