Ներքին Հարցում Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:30 23-12-2025

Նիկոլը տենց էշություն կանի՞, չեմ կարծում․ հարցում՝ Վեհափառի ձերբակալման մասին

Լրատվականներում շրջանառվում է այն տեղեկությունը, որ դեկտեմբերի 28-ին՝ առաջիկա կիրակի օրը, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գրոհել Մայր Աթոռը։ Ըստ լրատվամիջոցների՝ Նիկոլ Փաշինյանը ծրագրում է իր կողմնակիցների, տիրադավ եպիսկոպոսների, ինչպես նաև կարգալույծ նախկին հոգևորականների ուղեկցությամբ մտնել Մայր Աթոռ, մասնակցել պատարագի ու հասնել նրան, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռանա Վեհարանից և «հանգստի կոչվի»։ Քննարկվում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսին կալանավորելու հնարավորությունը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը կհրահանգի՞ կալանավորել Վեհափառին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չի համարձակվի ձերբակալել Վեհափառին, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Տենց էշություն կանի՞, չեմ կարծում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ, որ Նիկոլ Փաշինյանն այդքան համարձակություն չունի, որպեսզի ձերբակալի Վեհափառին։ «Ինձ թվում ա՝ էդքան ռիսկ չունի։ Եթե անի կսպասեմ, տսնեմ ինչ կստացվի դրանից»,- նշեց նա։

«Իհարկե դեմ եմ, քանդում են եկեղեցիով, երկիրը»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին