Ներքին 8 ամիս առաջ - 14:28 23-12-2025

Ինչպես թալանել մայրաքաղաքը․ երևանցիները դարձել են ստի ու կեղծիքի զոհեր․ Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը գրառում է կատարել․

«Հակառակ դատական որոշումներին ու ողջամտությանը՝ Երևանի 2,5–միավորանոց կոալիցիան շարունակում է թանկ գին սահմանել կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների, աղբահանության և այլ ծառայությունների մասով։ Ավագանու այսօրվա նիստն այդ առումով քաղաքական պոռնոգրաֆիա էր հիշեցնում, քանզի բոլոր ծախվածները բացահայտ էին գործում՝ առանց ամաչելու, առանց թաքնվելու, առանց ձևականությունների։

Այս ամենի պատճառը մեծ սուտն է։ Խաբեբայությունը։

Երևանի ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիրը» խաբեց։ Խաբեց նաև թուրքական 5–րդ շարասյան վառ ներկայացուցիչ «Հանրապետությունը»՝ ընտրությունների ժամանակ որպես մեղմիկ ընդդիմություն ներկայանալով ու հետո շատ գռեհիկ ձևով ՔՊ-ի տակ անցնելով։

Խաբեցին նաև «Հանրային ձայն» կոչվածի ներկայացուցիչները, որոնք ընտրությունների ժամանակ կոշտ ու կոպիտ ընդդիմություն ներկայացան, բայց ընտրություններից հետո այնպիսի քաղաքական թրաֆիքինգի ենթարկվեցին, որ ՔՊ-ն պարզապես պարտավոր է դրանց հետ «ամուսնանալ» և 2026-ի ԱԺ ընտրություններում վերցնել ՔՊ–ի ցուցակ։

Ափսոս է Երևանը, որ սրանց ձեռքն է ընկնել։ Բայց ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Կգա նաև չարի վերջը»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի