Ներքին 11 ամիս առաջ - 18:17 17-11-2025

Վաղարշապատում իշխանության վերարտադրությանը տեղի ունեցավ նախընտրական կեղծիքի միջոցով, բայց Փաշինյանի իշխանությունը տապալելու հնարավորությունը կա. Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Վաղարշապատի ընտրությունների մասին.

Նախ շնորհակալ ենք բոլոր այն քաղաքացիներից, ովքեր գաղափարական, սկզբունքային, պետականամետ, ծրագրային ու քաղաքական քվեարկություն իրականացրեցին՝ ձայնը տալով ընդդիմադիր ուժերին ու մասնավորապես՝ «Մայր Հայաստան» կուսակցությանը։ Դա պարտավորեցնող է՝ անկախ արձանագրված տոկոսներից։

Մենք շատ բարձր ենք գնահատում մեզ տված յուրաքանչյուր քվե։ Լավ է, որ «Մայր Հայաստանը» ներկայացված կլինի Վաղարշապատի ավագանիում, բայց վատ է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» վերարտադրվեց:

Մենք այս կարճ ժամանակահատվածում՝ մոտ մեկ ամսում, թիմային լուրջ աշխատանք կատարեցինք՝ քաղաքականացնելով ընտրությունները, զգալիորեն նպաստելով ընտրության մասնակցության տոկոսի ավելացմանը, ձևավորելով պայքարի միջավայր։ Շնորհակալ եմ և՛ Վաղարշապատի մեր թիմակիցներից, և՛ «Մայր Հայաստանի» մեր մեծ ընտանիքից՝ միասնական ջանքերի և անմնացորդ ներգրավվածության համար։
Որքան էլ որ իշխանությունները ճնշումներ բանեցրեցին, մերոնց վրա գործեր «կարեցին», զանազան քստմնելի քայլերի գնացին, միևնույն է մեր ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանն ու Դավիթ Կարապետյանը նախկինում իրենց ղեկավարած համայնքներում 1–ին տեղը զբաղեցրեցին՝ զգալիորեն հետ թողնելով «Քաղաքացիական պայմանագրին»։

«Մայր Հայաստանն» այսուհետ ներկայացված կլինի ՀՀ երեք խոշոր համայնքների ավագանու կազմերում՝ Երևան, Գյումրի, Վաղարշապատ։ Մենք քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը ներկայացնող միակ ուժն ենք, որը մասնակցել է վերջին 2 տարում այդ խոշոր համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին ու արձանագրել է դրական արդյունքներ։

Ինչ վերաբերում է, Վաղարշապատում իշխանության վերարտադրությանը, ապա այն, բացի վարչական ու այլ տիպի ռեսուրսների կիրառումից, տեղի ունեցավ նախընտրական կեղծիքի ու հասարակության լայն շրջանակների համար անտեսանելի գործընթացների միջոցով, որը առանձին վերլուծության ու գնահատականի է արժանի, և որը վերաբերում է համապետական ընտրություններին։

Իշխանությունը Երևանի, Գյումրիի, Փարաքարի, Վանաձորի, Ալավերդու, Գորիսի և մյուս համայնքների օրինակներից ելնելով որոշեց գնալ ոչ թե հետընտրական, այլ նախընտրական կեղծիքի ու փորձելու է նույն տեխնոլոգիան կիրառել նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Դրա հակաթույնը կա և Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալելու հնարավորությունը կա, բայց եթե ընդդիմադիր դաշտում քաղաքական կոդով առաջնորդվեն, այլ ոչ թե բաժանեն դեռևս «չսպանված արջի» մորթին։

Վաղարշապատին ու համապետական գործընթացին դեռ առիթներ կլինեն անդրադառնալու։ Ասելիք և ամենակարևորը՝ անելիք շատ կա։ Աշխատելու հսկայական դաշտ կա և բոլորս պետք է ամենօրյա ռեժիմով աշխատենք։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան