Ավելին Տեսանյութ 5 ամիս առաջ - 20:40 22-12-2025

Մազակալի, սանրի, ստիկեռի համար 265.000դրա՞մ. «Պռեգոմեշ»-ի ադվենտ կալենդարից գնորդները բողոքում են

Վերջին շրջանում մեծ աղմուկ էր բարձրացրել Սիրուշոյի «Պռեգոմեշ»-ի ադվենտ կալենդարները։Այն իրենից ներկայացնում է 10 դարակներից բաղկացած ադվենտ կալենդար, որի յուրաքանչյուր դարակի մեջ՝ նվեր-անակնկալ է սպասվում։«Պռեգոմեշ»-ը հայտարարել էր, որ ադվենտ կալենդարներից ընդամենը՝ 100 տուփ է թողարկվելու, բայց գրանցումներն այնքան շատ էին եղել, որ Սիրուշոն և իր թիմը ավելացրել էին ևս 50 տուփ։ Ադվենտ կալենդարի արժեքը 265,000 դրամ էր։

«Պռեգոմեշ»-ի սիրահարները և հավատարիմ հաճախորդները շտապել էին ձեռք բերել ադվենտ կալենդարը, սակայն սոցիալական հարթակներում տարածվող unboxing-ներից հետո պարզ դարձավ, որ շքեղ տուփը բացելուց հետո շատերի մոտ հիասթափություն է առաջանում։

10 դարակներում որպես նվեր տեղադրված են եղել, սանր, մազակալ, տոնածառի խաղալիք, մոմ, ստիկեռ, որոնց արտադրությամբ, ի դեպ «Պռեգոմեշ»-ը չի զբաղվում։ Մյուս դարակներում եղել են ականջօղեր, մատանի, թևնոց, նվեր-քարտեր։ Նաև մի շարք բլոգերներ նշել են, որ կալենդարում ընդգրկված զարդերը «Պռեգոմեշ»-ի ամենապահանջված կամ ամենաթանկ զարդերի նմուշներից չեն։

Համացանցում սկսել է բողոքի մեծ ալիք բարձրանալ։ Շատերը նշում են, որ գինը և պարունակությունը չեն համապատասխանում իրար և հիասթափված են բրենդից։Դժգոհ գնորդների unboxing-ի մեկնաբանությունները շատերը գրում են, որ ուրախ են որ ձեռք չեն բերել ադվենտ կալենդարը։

Սիրուշոն էլ որոշել է լռություն չպահպանել և արձագանքել է մեկնաբանություններին ու դժգոհություններին՝ խոստանալով, այսպես ասած, օպտիմալ լուծում առաջարկել գնորդներին՝ հանդես գալով պարզաբանմամբ։

Տեսանյութն՝ այստեղ