Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:34 06-10-2022

Ամբողջ խնդիրը մոբիլիզացիան է, պատերազմական իրավիճակ է․ ավտոմեքենաների գնորդները նվազել են

«Ամբողջ խնդիրը մոբիլիզացիան է, պատերազմական իրավիճակ է, առևտուր կա՞, չկա»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչը կարող է պատճառ լինել ավտոմեքենաների գնորդների նվազման։

«Սրանից առաջ շատ լավ էր իրավիճակը, եռակի, քառակի մեծացել էր առևտուր, իսկ հիմա մոբիլիզացիան ժողովրդին տարել է ռազմաճակատ․ սա է պատճառը»,- ասաց Հովհաննիսյանը։

Դիտարկմանը, թե գնորդ չկա, բայց մեքենաների գինը շարունակում է նույնը մնալ, Հովհաննիսյանն ասաց. «Մեքենաները պատվիրել են երեք-չորս ամիս առաջ, դրա համար էլ գները չի իջնում, թանկ գնով են բերել, դրա համար չի իջնում»։

Հարցին, թե երկրում մեծ թիվ են կազմում արտերկրից՝ Ռուսաստանից եկածները, դա չի նպաստում մեքենաների վաճառքի մեծացմանը, Հովհաննիսյանն ասաց. «Նրանք բնակչության այն խավն են, ովքեր պատերազմական իրավիճակից, մեկնել են, որ դուրս մնան մոբիլիզացիայից, ոչ թե առևտրական, գրպանում գումար ունեցող ռուսներն են։ Ընտանիքներ են, որոնք պարզապես Հայաստան են մեկնել, հանգրվան գտել, մինչև հասկանան՝ պատերազմական իրավիճակը ինչպես կլինի Ռուսաստանում։ Իսկ այն առևտուր անող խավը, քչացել է, միգուցե, պատերազմն է պատճաը, այնպես որ պատերազմն է պատճառը, ինչքան վատ լինի Ռուսաստանի վիճակը, այնքան մեզ համար վատ»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան