Սպորտ 10 ամիս առաջ - 23:48 19-12-2025

Տարվա վերադարձ. Մալխաս Ամոյանը՝ UWW-ի հատուկ մրցանակակիր

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ամփոփել է 2025 թվականի մրցաշրջանը՝ պարգևատրելով տարվա լավագույններին։ «Տարվա վերադարձ» հեղինակավոր անվանակարգում հաղթող է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը։

UWW-ն հատուկ անդրադարձել է Ամոյանի անցած ուղուն՝ ընդգծելով նրա կամային հատկանիշները։ 2021 թվականին Օսլոյում 72 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն դառնալուց հետո հայ ըմբիշը որոշում կայացրեց տեղափոխվել օլիմպիական՝ 77 կգ քաշային կարգ։ Այս անցումը հեշտ չտրվեց։

2022 և 2023 թվականներին Աշխարհի առաջնություններում, ինչպես նաև 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում Ամոյանին ոսկուց բաժանում էր մեկ քայլ՝ նա բավարարվում էր բրոնզե մեդալներով։

Բեկումնային եղավ 2025 թվականը։ Զագրեբում կայացած Աշխարհի առաջնությունում 26-ամյա ըմբիշը ցուցադրեց իր կարիերայի լավագույն գոտեմարտերից մեկը։ Եզրափակչում նա ջախջախիչ՝ 9։1 հաշվով առավելության հասավ Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակայի նկատմամբ՝ փաստացի ռևանշի հասնելով Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում կրած պարտության դիմաց։

«Ես Աշխարհի չեմպիոն էի դարձել 72 կգ քաշային կարգում, բայց, իսկապես, ցանկանում էի ոսկե մեդալ նվաճել նաև 77 կգ-ում։ Երկու տարի պայքարել եմ վնասվածքների դեմ, եղել են ձախողումներ։

Բայց ուրախ եմ, որ Աշխարհի առաջնությունում պատրաստ էի ինչպես մտքով, այնպես էլ ֆիզիկապես ու ֆունկցիոնալ առումով։ Աստծո շնորհիվ կարողացա հաղթանակ տանել ու դառնալ Աշխարհի կրկնակի չեմպիոն»,- նշել է Մալխաս Ամոյանը։

Armsport

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ