Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 17:36 18-12-2025

Փորձում են կոտրել ՀՀ-ի ողնաշարը․ ժողովուրդը եկեղեցու կողքին է, ոչ թե թշնամու կամակատարների․ Չալաբյան

Ցավ եմ ապրում, որ ոստիկանական պատնեշից այն կողմ ինչ-որ մարդկանց կույտ է հավաքված, որը փորձում է պառակտում մտցնել մեր ժողովրդի մեջ, որը թշնամական օրակարգ է փորձում այստեղ իրականացնել։ Լում եք վանկարկումները՝ Վեհափառ, և սա ամենակարևոր ապացույցն է նրա, որ մեր ժողովուրդը իր եկեղեցու կողքին է, ոչ թե թշնամու կամակատարների, որոնք փորձում են եկեղեցին պառակտել և դրանով կոտրել մեր ժողովրդի ողնաշարը․ հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեր ժողովրդի ողնաշարն է արդեն 1700 տարի և այդ ողնաշարը ամուր և անսասան պետք է մնա։ Այս մասին այսօր Մայր Աթոռի բակում Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Մենք այստեղ ենք, որպեսզի մեր հստակ դիրքորոշումը արտահայտենք: Մենք պաշտպանելու ենք մեր եկեղեցին և մենք պաշտպանելու ենք մեր սահմանադրությունը թշնամու և նրա կամակատարների ոտնձգություններից: Եվ ինչպես տեսնում եք, մենք ճնշող մեծամասնության մեջ ենք, որովհետև մեր ժողովուրդը իր բնազներով հասկանում է, թե որտեղ է ճշմարտությունը, իսկ որտեղ են այդ ճշմարտությունը կեղծողները»,- նշեց Չալաբյանը։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին