Ներքին 10 ամիս առաջ - 15:32 17-12-2025

Ոչ մեկ չխոսեց այն մասին, որ ՀՀ-ում ընտրությունները պիտի լինեն «ազատ, արդար և ժողովրդավարական». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Քանի օր է, ինչ նիկոլական ռեժիմի ներկայացուցիչները ԵՄ կառույցների հետ յուրովի եփում են Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունների թեման։

Ինչի մասին ասես, որ չխոսեցին՝ էլ «հիբրիդային պատերազմ», էլ «ապատեղեկատվության կանխում», էլ «կիբերանվտանգություն», էլ «Մոլդովա-2», էլ ինչ զառանցք ու ցնորք։

Եվ ոչ մեկ, կրկնում եմ, ոչ մեկ՝ ոչ ռեժիմից, ոչ էլ ԵՄ-ից գոնե ձեւի համար չէր խոսում այն մասին, որ ընտրությունները պիտի լինեն «ազատ, արդար եւ ժողիվրդավարական»։

Միայն երեկ, երբ ես բաց տեքստով մեղադրեցի Եվրոպական հանձնաժողովին Հայաստանում բռնատիրություն ֆինանսավորելու մեջ, Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունը մի ուշացած, հերթապահ եւ ցինիկ հաղորդագրություն տարածեց՝ օգտագործելով «ժողովրդավարական» եզրույթը։

Նրանց պետք է ամեն գնով Նիկոլի վերարտադրություն։ Մնացածը, ներառյալ Հայաստանում ամեն օր բռնաբարվող եվրոպական արժեքները, նրանց համար գրոշի արժեք այլեւս չունի։

Հայաստանում ոչ ոք, ոչ մի «Կրեմլի ագենտ», ոչ մի Սոլովյով կամ Սիմոնյան, չեն վարկաբեկում ԵՄ-ն եւ եվրոպական արժեքներն այնպես, ինչպես դա անում են իրականության նկատմամբ խուլ, կույր եւ համր դարձած եվրոչինովնիկները»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ

Ձեզ գուցե հետաքրքրի