Արտաքին 3 տարի առաջ - 19:42 25-01-2023

Ադրբեջանցի պատգամավորը խոստովանել է, որ Ադրբեջանում ընտրությունները ժողովրդավարական չեն

Ադրբեջանի մեջլիսի «Հանրապետական ​​այլընտրանք» խմբակցության պատգամավոր Էրկին Գադիրլին խոստովանել է, որ Ադրբեջանում անցկացվող ընտրությունները ժողովրդավարական չեն։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Инфотека-24 լրատվականը։

Հաղորդվում է, լրագրող Մեհման Հուսեյնովի այն հարցին, թե կարո՞ղ է գոնե մեկ պատգամավորի անուն տալ, ով իսկապես ընտրվել է ժողովրդի քվեով, Գադիրլին պատասխանել է.

«Ես չեմ կարող դա նույնիսկ իմ մասին ասել։ Եթե ​​լինեին ժողովրդավարական ընտրություններ, այլ պատկեր կլիներ։ Մենք չունենք ժողովրդավարական ընտրություններ»։

Հատկանշական է, որ սեփական մանդատը ոչ լեգիտիմ ճանաչած այս պատգամավորը ներկայացնում է Ադրբեջանը միջազգային կազմակերպություններում և բարձրաձայնում Ալիևի ռեժիմի դիրքորոշումը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին