Ուղիղ եթեր
Ավելին 10 ամիս առաջ - 18:53 16-12-2025

Թուրք հայտնի դերասանուհին քրիստոնեություն է ընդունել

«Bir bulut olsam» (Եթե ամպ դառնամ) և «Hayat Devam Ediyor» (Կյանքը շարունակվում է) սերիալներում գլխավոր դերերի շնորհիվ հայտնիություն ձեռք բերած թուրք դերասանուհի Մելթեմ Միրալօղլուն այժմ Թուրքիայում հայտնի Է նաև մի շարք սկանդալներով:

Միրալօղլուն ԱՄՆ–ում քրիստոնեական ծիսակարգով ամուսնացել է քահանա Թոմաս Վիկի հետ, ինչպես նաև մկրտվել և ընդունել քրիստոնեություն, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Ավելի վաղ Միրալօղլուն մի քանի անգամ ամուսնացել էր. նախ 2016-ին՝ ռեժիսոր Թայֆուր Այդընի հետ, իսկ 2017-ին, Այդընից բաժանվելով, մեկնել ԱՄՆ և ամուսնացել իրենից 48 տարի մեծ Պատրիկ Գրեդի անունով ամերիկացու հետ:

Միրալօղլուն 2024-ին ևս հայտնվել էր թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում՝ այս անգամ սկանդալային հայտարարությամբ. դիմելով Թուրքիային՝ նա պդնել էր, որ իրեն ԱՄՆ-ում հարկադրաբար են պահում և տեղեկացրել, որ հասանելիություն չունի իր անձնագրին: Դերասանուհին Թուրքիայի ղեկավարությունից օգնություն էր խնդրել:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը