Ավելին 4 տարի առաջ - 21:08 23-11-2021

Թատերական արվեստի համալսարանի շենքում դերասանուհին թաքնված տեսախցիկ է հայտնաբերել կանանց զուգարանում

Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի շենքի կանանց զուգարանում դերասանուհին պատահաբար թաքնված տեսախցիկ է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է life.ru-ն։

Սարքը գտնվել է զուգարանի լվացարանի տակ։ Սարքը տեղադրված է եղել այնպես, որ լտեսախցիկը ուղիղ զուգարանակոնքին նայի։

Ինչպես հայտնում է SHOT Telegram ալիքը, դեպքը տեղի է ունեցել այն մասնաշենքում, որը վարձով է տրվում Նիկիտա Միխալկովի ղեկավարությամբ կինոկենտրոնին։ Աղջիկը ցանկացել է ձեռքերը լվանալ և նկատել է թարթող լույսերով սարք, որից լարեր են քաշվել դեպի տեսախցիկը։ Այն կպչուն ժապավենով ամրացված է եղել աղբամանի եզրին:

Աղջիկը ինքը չի հանել սարքը և դիմել է գործընկերոջ օգնությանը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց նա է կասկածվել տեսախցիկի տեղադրման մեջ, քանի որ այդ պահին նա իրեն կասկածելի է պահել։ Լրտեսության մասին տեղեկացվել է ուսումնական հաստատության տնօրենը։ Արդյունքում ոստիկանություն են կանչել։

Դեպքի վայր ժամանելուն պես ոստիկանները վերցրել են սարքը՝ մարտկոցի և ինչ-որ ազդանշանի հաղորդիչի հետ միասին։ Տեսախցիկը տեղադրողի ինքնությունը դեռևս հայտնի չէ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը