Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 23:40 15-12-2025

ԱԳՆ-ում ընդունելություն է կազմակերպվել. տեղի է ունեցել նաև տոնածառի լույսերի վառման արարողություն

Դեկտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն:

Ընդունելության ընթացքում ողջույնի խոսքով է հանդես ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ շնորհավորելով ներկաներին առաջիկա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Իր ելույթի ընթացքում Դավիթ Կարապետյանն առանձնանշել է ընթացիկ տարում ՀՀ արտաքին քաղաքականականության ուղղությամբ գրանցված արդյունքները և անդրադարձել գալիք տարվա առաջնահերթություններին:

«Այս տարին առանցքային նշանակույթյուն ուներ Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Առաջնորդվելով հավասարակշռված և հավասարակշռող մոտեցմամբ՝ մենք վարել ենք արտաքին քաղաքականություն, որը հիմնված է եղել պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հարգանքի, փոխադարձության և այն անսասան համոզմունքի վրա, որ դիվանագիտությունը խաղաղության, կայունության և բարգավաճման ճշմարիտ ուղին է։

Մեր նպատակն է եղել հանդես գալ որպես կամուրջ, նոր մակարդակի բարձրացնել հարաբերությունները մեր ավանդական գործընկերների հետ, միաժամանակ ընդլայնելով համագործակցությունն աշխարհի տարբեր տարածաշրջաններում» – նշել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը։

Ընդունելության ընթացքում տեղի է ունեցել նաև ԱԳՆ տոնածառի լույսերի վառման արարողություն:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել