Ներքին 3 տարի առաջ - 12:46 14-12-2022

Տոնածառի լույսերի միացման արարողության «զոհերը»․ ով գնացել է, բարձր ջերմությամբ պառկած է

Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերի միացման արարողությունը վատ հետևանքներ է ունեցել մասնակիցների առողջության վրա։

Մեզ հայտնի դարձավ, որ հոծ բազմության մեջ հրմշտոցների հետևանքով բազմաթիվ մասնակիցներ վնասվածքներ են ստացել։ Իսկ որ ամենասարսափելին է, միջոցառմանը մի քանի ժամ մասնակցելուց հետո՝ շատերը հաջորդող օրերին հայտնվել են հիվանդանցում բարձր ջերմությամբ և այլ գանգատներով։

«Հիվանդանոցներում տեղ ու դադար չկա, բացարձակ, հատկապես երեխաներն են թիրախում, սեզոնային վիրուսները մի կողմից, դեռ մի հատ էլ դեկտեմբերի 5-ի հետևանքով այնքան պացիենտ ենք ընդունել, ով գնացել է, հիվանդացել է, ուզում էին երեխաներին գեղեցիկ զարդարանքը ցույց տալ, կարելի էր մեկ այլ օր մի քանի րոպեով, ոչ թե այդ օրը և այդպիսի բազմության մեջ»,-ասաց մեր զրուցակից մանկաբույժը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին

Ձեզ գուցե հետաքրքրի