Սպորտ 10 ամիս առաջ - 21:45 15-12-2025

Արման Ծառուկյանի մրցակիցը ACBJJ 20 մրցաշարում փոխվել է

ACBJJ 20 մրցաշարի շրջանակում կայանալիք գրեփլինգի գոտեմարտում Արման Ծառուկյանի մրցակիցը փոխվել է։ Այս մասին հայտնում է պրոմոուշենի մամուլի ծառայությունը։

​Ի սկզբանե Ծառուկյանի մրցակիցը պետք է լիներ ACA-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Աբդուլ-Ազիզ Աբդուլվախաբովը, սակայն վերջինս անհայտ պատճառներով հրաժարվել է մասնակցությունից։ Մրցաշարը կայանալու է դեկտեմբերի 17-ին՝ Մոսկվայում։

​Ծառուկյանի նոր մրցակիցը ACA-ի գերթեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Մեհդի Բայդուլաևն է։ Գոտեմարտը կանցկացվի մինչև 80 կգ քաշային կարգում։ 29-ամյա մարտիկն իր ակտիվում ունի 16 հաղթանակ և 2 պարտություն պրոֆեսիոնալ MMA-ում։

​Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տոնել է 23 հաղթանակ և կրել 3 պարտություն։ Նա զբաղեցնում է UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ձեզ գուցե հետաքրքրի